▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռաֆայելն ու Ժասմինան էլ են ուզում ասել` մամա...

«Need Mommy», «Need Family», «Need Love»: Պահանջվում է մայրիկ, ընտանիք և սեր: Սա է այն հաղորդագրությունը, որ «Բարի մամա» հասարակական կազմակերպությունը և հայ աստղերը ցանկացել են հաղորդել յուրահատուկ ֆոտոշարքի միջոցով: Հենց այդ գրությամբ շապիկներով լուսանկարահանմանը մասնակցել են մի շարք հայտնիներ, որոնց թվում` Մկրտիչ Արզումանյանը, Սոնա Շահգելդյանը, Արման Մարգարյանը, Ելենա Բորիսենկոն, Արմեն Պետրոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Շուշաննա Թովմասյանը, Աշոտ Սարգսյանը, Լուսինե Բադալյանը, Ժակը, Արաքսյա Մելիքյանն ու Անդրանիկ Զաքարյանն` իրենց երեխաների հետ, Իրինա Թովմասյանն ու փոքրիկ Ալվինան, Լիդուշիկը, Դալիթան, Ալինա Ենգոյանը եւ ուրիշներ: Նրանք լուսանկարվել են հատուկ պաստառի մոտ` կոչ անելով որդեգրել երկու փոքրիկների:
Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանում լույս աշխարհ է եկել երկու փոքրիկ` Ռաֆայելը, որը ծնվել է առանց թաթերի եւ մեկ ոտնաթաթի, եւ Ժասմինան, որն ունի Պիեր Ռոբինի սինդրոմ` ծնոտի թերզարգացման թեթեւ խնդիր: Նորածինները ֆիզիկական խնդիրների պատճառով ծննդատանը լքվել են ծնողների կողմից և տեղափոխվել մանկատուն: 
«Չնայած նրան, որ մենք իրենց մասին ամեն կերպ հոգ ենք տանում, միևնույն է նրանք առաջին հերթին մայրական սիրո կարիք ունեն: Եւ հենց այդ ուղղությամբ էլ ընթանում է մեր թիմի աշխատանքը: Ուզում եմ նշել, որ կա մեծ առաջընթաց, սակայն մանրամասների մասին դեռ խոսելը շատ վաղ է, քանի որ երեխաների թղթերը դեռ որոշակի փուլեր պետք է անցնեն, որպեսզի հայտնվեն օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրելու ցուցակին: Չեմ ուզում ժամանակից շուտ ընկնել: Բացի այդ, երեխայի որդեգրման հարցով այսպես թե այնպես զբաղվում են համապատասխան մարմինները, մենք միայն կարող ենք անել այնպես, որ նրանց գոյության մասին իմանան նաև Արտասահմանում, մասնավորապես Սփյուռքում», - նշեց «Բարի մամա» կազմակերպության համակարգող Ինեսսա Մուրադյանը:
«Բարի մամայի» նպատակն է առաջին հերթին այս երկու փոքրերին ընտանիք գտնել: Եւ չնայած նրան, որ մեր կազմակերպության պատմությունը սկսվեց հենց Ռաֆայելից, միևնույն է նրան մայրիկին հանձնելուց հետո կշարունակենք օգնել այլ փոքրիների: Ցավոք, այս ոլորտում այնքան անելիքներ կան: Փորձենք օգնել», - պատմում է կազմակերպության PR-համակարգող Մարինա Ադուլյանը:

Լուսանկարիչ՝ Ռասմիլա Ալավերդյան, Դիմահարդարում՝ Ռոզա Ավջյան, Դիզայն՝ Christhas Fashion Studio, Շապիկները՝ Tosp, Հատուկ շնորհակալություն Individuum Casting Production-ին և Albedo Graphics Design studiօ-ին:

72157649443792016

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին