▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թող, նախևառաջ, հայելու մեջ նայեն».Մուրզոն Թաթայի՝ Թուրքիայում կայացած համերգը քննադատողներին

Life.panorama.am-ը գրում է, որ նրա զրուցակիցը կոմպոզիտոր, երաժշտական ձևավորող Արա Թորոսյանն է, նույն ինքը՝ Մուրզոն, ում ստեղծագործություններն ինքնատիպ ձեռագիր ու ասելիք ունեն

-Հիմա Հայաստանում ի՞նչ ծրագրեր ունեք:

-Հյուրախաղերով ենք եկել: Թաթա Սիմոնյանի հետ համերգներ ունեցանք Հայաստանում, նաև Ստամբուլում՝ պոլսահայերի համար: Այնտեղի հայությունը նոր է սկսել ակտիվանալ: Մեզ հրավիրեցին հյուրախաղերի, որպեսզի ծանոթանան մեր փոփ արվեստին:

-Այդ նույն համերգն այստեղ որոշ պատճառներով «սվիններով» ընդունվեց: Ինչպե՞ս դրան կարձագանքեք:

-Շատ ու շատ բաներով կախված լինելով սփյուռքահայությունից՝ մենք շատ ենք վիրավորում մեր այն հայրենակիցներին, ովքեր ապրում են «թշնամու գոտում»: Նկատեցի, որ պոլսահայերը վիրավորված են հայաստանցիներից: Աշխարհի որ անկյուն էլ լինես, հայ ես: Մենք հայի համար ենք համերգների մեկնում, տանում ենք հայերեն երգը: Քարկոծողները թող նախևառաջ հայելու մեջ նայեն, իրենց վարքին ու բարքին: Քարկոծելով պոլսահայերին՝ ինքներս մեզ ենք քարկոծում: Մեր նախնիները, պապերը այդ երկրից են գնացել, այնտեղ նրանց շառավիղներն են, որոնց վիրավորում ենք: Խոսում ենք Ցեղասպանության մասին, ուզում ենք ցույց տալ, որ կանք և մեզ երբևէ հնարավոր չէ ոչնչացնել, բայց հարվածում ենք թիկունքից այն մադկանց, ովքեր զինվորի պես հաղթական գնում են թշնամու գոտի և «կռվում»: Ցավոք սրտի, մեր ազգին հատուկ է՝ «զինվորին մեջքից հարվածել»:

-Արա, կյանքը ԱՄՆ-ում ինչպե՞ս է:

-Բարենպաստ աշխատանքային պայմաններով: Ես իմ բնույթով տաքության, արևի սիրահար եմ: Մի քիչ ցուրտ է այս երկրում:

-Ձեր ընտանիքը, երեխաները և՞ս այնտեղ են: Ինչո՞վ են զբաղվում

-Այո, այնտեղ են, սովորում են բարձրագույն և միջին դպրոցներում:

-Կվերադառնա՞ք Հայաստան, թե՞…

-Մենք չենք լքել, որ վերադառնանք: Ուղղակի, աշխատանքի բերումով ապրում ենք այնտեղ: Ես անընդհատ գնում-գալիս եմ, նույնն էլ պատրաստվում են անել իմ երեխաները:

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին