▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է աշխատես, որ հասնես նպատակիդ. Արտավազդ Ամիրյան

Life.panorama.am գրում է․ Արտավազդ Ամիրյանի համար 2014 թվականը հաջող էր և՛ գործնական, և՛ անձնական առումով: Վերջինս կայքի հետ զրույցում հույս հայտնեց, որ 2015 թվականն էլ ավելի լավը կլինի. «2013 թվականը լավ եմ ճանապարհել և նույն տրամադրությամբ դիմավորել եմ 2014-ը: Նույն ոգով էլ պատրաստվում եմ այս տարի անել: Ինձ համար յուրաքանչյուր տարվա ավարտն ու սկիզբը մեծ խորհուրդ ունի, ինչպես սկսես, այնպես էլ կանցնի:  2015 թվականից շա՜տ մեծ սպասելիքներ ունեմ, բայց, իհարկե, մարդկային գործոնը կարևոր նշանակություն ունի. պետք է աշխատես, որ հասնես նպատակիդ»:

Ամիրյաններն այս Ամանորը կանցկացնեն, հավանաբար, հարևան Վրաստանում: Կարևորը՝ մի փոքր կտրվեն կենցաղից և վայելեն հանգիստը: Հունվարի 2-ին Արտավազդին, կնոջը և ծնողներին կմիանան նաև Անի Ամիրյանը, Ստեփան Ղամբարյանը, և, իհարկե, փոքրիկ Մարթան:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին