▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսինս խիստ է, պահանջկոտ, բայց` կնամեծար. Հռիփսիմե Ելինյան

Armlur.amգրում է. Երգչուհի Հռիփսիմե Ելինյանը, ով հեռուստադիտողներին հայտնի է նաեւ «Բարի լույս» ծրագրի շրջանակներում թողարկվող «Երաժշտական խոհանոց»-ից, իր ժամանակի զգալի մասը նվիրում է մանկավարժությանը, ուստի վերջին շրջանում հանդես չի գալիս նոր տեսահոլովակով: «Ֆուլ հաուս» հումորային ծրագրի հերոսներից մեկի՝ Մուշեղի դերակատարի՝ Գրիգոր Դանիելյանի կինը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բացահայտել է ամուսնու բնավորության «թաքնված» գծերը, խոսել հումորիստ ամուսին ունենալու առավելությունների մասին՝ նշելով, որ Գրիգորն իրականում ամենեւին նման չէ իր կերտած վերջին կերպարին: Հռիփսիմեն անդրադարձել է նաեւ իր անվան շուրջ պտտվող որոշ խոսակցությունների:

-Հռիփսիմե՛, այժմ երաժշտական ի՞նչ գործունեություն եք ծավալում: Ինչո՞ւ նոր տեսահոլովակ չեք ներկայացնում:

-Այժմ զբաղված եմ մանկավարժությամբ, դասավանդում եմ Կոնսերվատորիայում, իսկ «Տրիո» ստուդիան, որը ղեկավարում եմ, առաջիկայում կընդլայնի իր գործունեությունը: Ամենաուրախալին այն է, որ օրեցօր բավական մեծ աճ եմ նկատում սաներիս շրջանում: Ինչպես գիտեք՝ մեր ստուդիան իրականացնում է «Երաժշտական խոհանոց» թողարկումը, որը վարում եմ ես, եւ որտեղ ներկայացնում ենք մեր ստուդիայի կատարած աշխատանքը: Եվ քանի որ ժամանակիս մեծ մասը նվիրում եմ սաներիս, չեմ հասցնում մտածել նոր տեսահոլովակի մասին: Սակայն, ինչպես ասում են, մի քիչ էլ պետք է իմ մասին մտածեմ (ծիծաղում է):

-Ձեր ամուսնու եւ որդու հետ մի քանի համատեղ տեսահոլովակ ունեք. կարելի՞ է ասել, որ ընտանեկան բիզնես եք անում:

-Այդ տեսահոլովակները չի կարելի դիտարկել որպես բիզնես, դրանք զուտ մեր ընտանեկան սերն արտահայտելու միջոցներից են:

-Թանկ միջոցներ չե՞ն:

-Թանկ են (ծիծաղում է):

-Եթե հաշվի առնենք, որ Գրիգոր Դանիելյանը թեեւ երգիչ չէ, բայց Ձեզ հետ համատեղ տեսահոլովակ է թողարկում, կարելի՞ է ակնկալել, որ մի օր էլ Դուք կզբաղվեք դերասանությամբ:

-Ո՛չ, ես խիստ կասկածում եմ, որ երբեւէ կզբաղվեմ դերասանությամբ, թերեւս միայն տեսահոլովակիս շրջանակում:

-Խոսակցություններ են պտտվում այն մասին, որ Դուք կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի բարեկամուհին եք, եւ նա օգնում է Ձեզ այս ոլորտում կայանալու հարցում, ի՞նչ կասեք:

-Ո՛չ, ես եւ Երվանդ Երզնկյանն արյունակցական որեւէ կապ չունենք, պարզապես լավ բարեկամներ ենք, ընտանիքներով մտերիմ ենք: Նա Կոնսերվատորիայում մեր էստրադային ջազ-վոկալ ամբիոնի վարիչն է, ժամանակին նրա ղեկավարած նվագախմբում հանդես եմ եկել որպես մեներգչուհի: Իսկ, առհասարակ, իմ կայացման գործում մեծ ներդրում է ունեցել հայրս: Անշուշտ, Երվանդ Երզնկյանն էլ իմ մանկավարժական գործունեության ընթացքում մեծապես օգնել է ինձ:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ armlur.am-ում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին