▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքրաթիվ ու փոքրատարածք Հայրենիքում յուրաքանչյուրն է զինվոր

Հայոց բանակը 23 տարեկան է։ Չգիտեմ, կա՞ն արդյոք խոսքեր, որոնք կարողանան բնութագրել ապրումներս, երբ ամեն անգամ լսում եմ կորստի մասին, և կա՞ արդյոք մեկ այլ ժողովուրդ, որ այնպես հպարտանա իր Հերոսների սխրագործություններով, ինչպես որ մենք։ Հայոց բանակը 23 տարեկան է, և 2015 թ-ին ընդառաջ այն մեր Միակ ուժն է, միակ պաշտպանությունն ու... միակ ապավենը։ Եկեղեցին՝ մեր Հոգևոր անսահման ուժն է, որը Դարերով է մեզ պաշտպանել և Հայի տեսակն այս մեծ աշխարհում պահպանել։ Ասածս սա է, Հայոց լեզվով հայրենիքի համար երդում տված զինվորին, Հոգևորականի՝ հայերենով տված օրհնությամբ սահմանին կանգնած հայորդուն կարող է թուլացնել միայն մեկ բան՝ հուսահատությունը, որը բխում է ներքին անկայունությունից ու անհավատությունից.... Օ՜ն ուրեմն անեծք այն հային, ով իր վախով և հուսալքությամբ վարակում է իր կողքիններին, չգիտակցելով արածի լրջությունն ու անդառնալի հետևանքները։ Հայոց բանակն Ընդամենը 23 տարեկան է, բայց այն արդեն 23 տարի է անխոնջ ապահովում է իմ ու քո հանգիստ քունը՝ խաղաղ երկնքի ներքո։ 
Վաղը՝ բեմում, Հայկական բանակի 23- ամյակի տոնական միջոցառմանը, ամեն մի բառ ասելիս, ես ապրելու եմ մի ամբողջ կյանք՝ պայքարի, հպարտության, շնորհակալության, երախտապարտ խոնարհումի և օրհնության։

Մերօրյա Հերոսներին հավերժ փառք և երախտիք։ Հանուն Հայրենիքի պաշտպանության Հերոսացած հոգիները թող մնան խաղաղությամբ՝ պահպանելով Երկնակամարի խաղաղությունը ....


Հ.Գ,

Փոքրաթիվ ու փոքրատարածք Հայրենիքում յուրաքանչյուրն է զինվոր։ 
Տոնդ շնորհավո՜ր.....

 

Նազենի Հովհաննիսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին