▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներեցեք, ես չեմ պատասխանի իմ ամուսնուն վերաբերող հարցերին...Ամալ Քլունի

Արդեն տեղեկացրել ենք, որ  Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում այսօր  տեղի ունեցած  «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսումների ավարտից հետո  Հայաստանի կառավարությունը ներկայացնող Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի անդամ, միջազգային հայտնի փաստաբան Ամալ Քլունին  պատասխանել է «Փաստինֆո»-ի թղթակիցի հարցերին: 

 

Բացի լսումների մասին հարցադրումներից`  թղթակիցն Ամալ Քլունիին հարց է ուղղել` նրա ամուսնու` հայտնի դերասան Ջորջ Քլունի` Հայաստան հնարավոր այցի վերաբերյալ: 

Հարցազրույցի այդ հատվածը` ստորև. 

-Տիկին Քլունի մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ հնարավոր է Ջորջ Քլունին ժամանի Հայաստան և մասնակցի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման 100-ամյակին, արդյո՞ք ճիշտ են այդ տեղեկությունները:


-Ներեցեք, ես չեմ պատասխանի իմ ամուսնուն վերաբերող հարցերին, այդ հարցով պետք է իրեն դիմեք։

-Այդ դեպքում, հնարավոր է՞ Ձեր ներկայությունը Հայաստանում ցեղասպանության 100-ամյակին։

-Շնորհակալ եմ հրավերի համար և գնահատում եմ այն։ Հույս ունեմ, որ հնարավոր կլինի։

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին