▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«1915»-ը` 2015-ի ապրիլի 24-ին

«Bloodvine Media» և «Strongman» ֆիլմարտադրող ընկերությունները հայտարարել են «1915» հոգեբանական թրեյլերի ստեղծման մասին, որի հիմքում պատմական սարսափելի իրադարձությունների պատմությունն է ու դրա  անդրադարձը մեր ժամանակներում ապրող` ֆիլմի հերոսի վրա:

«1915»-ը  գրող, ռեժիսորներ Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի դեբյուտային ֆիլմն է: Նրանց հետ համատեղ աշխատել են պրոդյուսեր Թերի Լյոնարդը` «Before I Disappear, Cold Comes the Night, Amira & Sam, Hounddog», համաշխարհային կինոյում մի քանի դերեր կերտած Սիմոն Աբգարյանը` «Casino Royale, The Cut, Gett», Անժելա Սարաֆյանը` «The Immigrant, Twilight» , Սեմ Փեյջը ` «Mad Men, House of Cards», և Ջին Փիդոկը` «HBO’s Family Tree, The Prestige»:

Ֆիլմը նկարահանվել է Լոս Անջելեսում:

Ֆիլմը պատմում է մեկ մարդու հոգեբանական ապրումների մասին,ով փորձում է մոռացված ողբերգության ապրումներից ու մղձավանջից հետո վերադառնալ կյանք: Ֆիլմի գլխավոր նպատակն է՝ այս գարնանը` 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցի օրը,  նախատեսված պրեմիերայով լույս սփռել անցած դարի բոլոր ցեղասպանությունների վրա:

«1915» ֆիլմի երաժշտությունը գրել է Grammy-ի մրցանակակիր , երաժիշտ և մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ,  «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

«Մենք ակնկալում ենք , որ «1915» -ը պետք է լինի ավելին,  քան ֆիլմ...»,- նշել է ֆիլմի համահեղինակ Կարին Հովհաննիսյանն ու ընդգծել,- «Մենք ստեղծել ենք ոչ թե ֆիլմ ժամանցի կամ արվեստի համար, այլ մի ազդակ ցեղասպանություններով հայտնի 20-րդ դարի մասին  լռության, անտարբերության ու ժխտման դեմ»

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարում` ֆիլմի գլխավոր դերակատար Սիմոն Աբգարյանն ու համահեղինակներ` Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին