▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆուլ հաուս» սիթքոմում նոր դերասաններ կընդգրկվեն

Life.panorama.am-ը գրում է, որ Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ֆուլ հաուս» սիթքոմի երկրորդ եթերաշրջանին հեռուստադիտողը կարող է հետևել մարտի սկզբից: Այս մասին իրենց հետ զրույցում ասել է  դերասան Գարիկ Սեփխանյանը, ով սիթքոմում կերպարանավորում է Ռուբենին:

Ի դեպ, նոր եթերաշրջանում  «Ֆուլ հաուս»-ում կհանդիպենք նաև նոր ու հետաքրքիր դեմքերի: «Այժմ սցենարն ենք գրում, ես հանդիսանում եմ նաև սցենարիստներից մեկը: Փորձում ենք այնպես անել, որ շատ ավելի հետաքրքիր լինի: Սիթքոմի հիմնական կերպարները կմնան, բայց նոր կերպարներ ևս կներգրավվեն: Դեռ չեմ կարող նշել դերասանների անուններ, ովքեր մեզ կմիանան, քանի որ դեռ քննարկման փուլում է: Բայց մի բանում վստահ եմ. շատ լավ եթերաշրջան է լինելու: Մեր հեռուստադիտողներին հաստատ չենք հիասթափեցնի»,- հայտնել է դերասանը: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին