▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսնության ամեն մի տարվա անուններն ու դրանց խորհուրդը

wedding.am-ը գրում է. Շատ ամուսնական զույգեր ամեն տարի նշում են իրենց պսակադրության տարեդարձը: Այդ գեղեցիկ ավանդույթը հանդիսանում է ինչպես յուրահատուկ ամփոփում, այնպես էլ ապագա պլանների նախագծում, նաեւ անցածը հիշելու լավագույն առիթ: Գրեթե բոլորը գիտեն, թե երբ է Արծաթե կամ Ոսկե հարսանիքը, սակայն քչերը` այն մասին, որ համատեղ անցկացրած յուրաքանչյուր տարին ունի իր անվանումը: Տարիների քանակից են կախված նաեւ նվերները, որոնք փոխանակում են ամուսինները:

Եվ այսպես`Հարսանիքի օրը համարվում է Կանաչ Հարսանիք: 

1 տարի անց` Չթե հարսանիք,
2 տարի անց` Թղթե հարսանիք,
3 տարի անց` Կաշվե հարսանիք,
4 տարի անց` Քաթանե, Վուշե հարսանիք,
5 տարի անց` Փայտե հարսանիք,
6 տարի անց` Չուգունե հարսանիք,
6,5 տարի անց` Ցինկե հարսանիք,
7 տարի անց` Պղնձե հարսանիք,
8 տարի անց` Թիթեղյա հարսանիք,
9 տարի անց` Հախճապակյա հարսանիք,
10 տարի անց` Արճիճե կամ Վարդագույն հարսանիք,
11 տարի անց` Պողպատե հարսանիք,
12 տարի անց` Նիկելե հարսանիք,
13 տարի անց` Ժանյակե հարսանիք,
14 տարի անց` Ագաթե հարսանիք,
15 տարի անց` Ապակե հարսանիք,
20 տարի անց` Ճենապակե (ֆարֆորե) հարսանիք,
25 տարի անց` Արծաթե հարսանիք,
30 տարի անց` Մարգարտյա հարսանիք, 
35 տարի անց` Կտավե, Մարջանե հարսանիք,
37,5 տարի անց` Ալյումինե հարսանիք,
40 տարի անց` Սուտակե (Ռուբինե) հարսանիք,
45 տարի անց` Շափյուղյա (Սապֆիրե) հարսանիք,
50 տարի անց` Ոսկե հարսանիք,
55 տարի անց` Զմրուխտե հարսանիք,
60 տարի անց` Ադամանդե հարսանիք,
65 տարի անց` Երկաթե հարսանիք,
67,5 տարի անց` Քարե հարսանիք,
70 տարի անց` Բարեբեր հարսանիք,
75 տարի անց` Տերունական, Թագավորական հարսանիք,
100 տարի անց` Կարմիր հարսանիք, կամ հալալ է Ձեզ:

Ավելի մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին