▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տնփեսայում» կտրուկ փոփոխություններ կլինեն

esem.am-ը գրում է. Մարտին եթերում կլինի «Տնփեսա» սիթքոմի չորրորդ և վերջին եթերաշրջանը: Այս մասին հայտնեց «Արմենիա TV»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը:

«Մարտից մայիս կթողարկենք «Տնփեսայի» վերջին եթերաշրջանը, քանի որ մտահղացումն անսահման չէ: Մեր սցենարիստների կարծիքով չորրորդ եթերաշրջանը թույլ կտա մեզ նախագիծն ավարտել առանց անհամացնելու»,- նկատեց նա: Դավթի փոխանցմամբ՝ սիթքոմի նոր եթերաշրջանի նկարահանումները կսկսվեն առաջիկա օրերին և մարտի առաջին տասնօրյակում այն արդեն եթերում կլինի:

«Տնփեսայի» նոր եթերաշրջանում դուրս կգան Ալինա Մարտիրոսյանի կերտած Էդիտայի և Լուսինե Արշակյանի կերտած Սիլվայի կերպարները: «Իրենց փոխարեն նոր կերպարներ կլինեն: Այդ կերպարները դուրս են գալիս, քանի որ նոր կերպարներն իրենց հետ նոր պատմություն են  բերում, որոնց համար պետք  է տեղ ազատվի: Նոր կերպարի մասնակցության ծավալը պետք է ապահովենք պատշաճ կերպով, ինչը հնարավոր չի լինի հին կերպարներից չհրաժարվելու դեպքում»,- ասաց Դավիթը:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին