▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմացա,որ «լեզբիանկա եմ»,բայց երբ ասացին`«մամա Ռոզա» եմ,դա արդեն վերջին կաթիլն էր.Պաուզա Անո

 

 

 

 

 

 

 

 

Life.panorama.am-ը գրում է,որ այսօր զրուցել է Նարինե Ոսկանյանի՝ Պաուզա Անոյի հետ, ում ժամանակին հանդիպում էինք հումորային նախագծերում և սկեչներում: Ինչո՞վ է պայմանավորված այսօրվա էկրանային պարապուրդը, ո՞րն է փող աշխատելու նրա տարբերակը և արդյո՞ք չի վախեցնում նրան մենակությունը:

-Նարինե, էկրաններին գրեթե չեք երևում: Ինչո՞վ եք զբաղված այժմ:

-Արդեն 5 տարի երգում եմ գիշերային ակումբում:

-Բայց դուք երգչուհի չեք չէ՞:

-Չէ, երգում եմ այն երգերը, որոնք ինձ մոտ մի քիչ ստացվում են:

-Իսկ դերասանական կրթություն ունե՞ք:

-Սովորել եմ Գյումրիի թատրոնի ստուդիայում, կուրսիս ղեկավարը Խորեն Աբրահամյանն էր: Բայց որոշ պատճառներով կիսատ եմ թողել ուսումս:

-Մարդիկ ինչպե՞ս են ընդունում Ձեր գործունեությունը գիշերային ակումբում:

-Մեծամասամբ՝ շատ լավ: Մարդիկ էլ կան, որ չեն ընդունում, որ ես նման վայրում եմ աշխատում, ասում են սա Ձեր տեղը չի: Բայց ի՞նչ արած, այդպես է ստացվել: Չաշխատելն է ամոթ: Հասկանում եմ, որ դա իմ բնագավառը չի: Ամենակարևորն այն է, որ պարտքեր չունեմ, փողերս բանկերին չեմ բաժանում:

-Պայմաննե՞րն են թելադրել այս աշխատանքը:

-Այո, ոչ մի նկարահանում չկա, զբաղվածություն չկա, իսկ այս երկրում ապրել պետք է:

-Եկամուտը բավարարո՞ւմ է ապրելուն:

-Ապրելուն՝ այո:

-Մի շրջան գյումրեցի հումորիստները շատ ակտիվ էին, անընդհատ էկրաններին: Այժմ Ձեզանից ոչ-ոքի, կարծեք, թե չենք տեսնում: Ինչո՞ւ:

-Ես չգիտեմ, ինձ համար հանելուկ մնաց, թե ինչու են բոլոր դռները փակվել մեր առջև: Շատ եմ փորձել վերլուծել, բայց պատճառը չեմ գտել: Երևի, հումորս կորցրել եմ (ծիծաղում է): Եթե ասեմ, որ մարդիկ մոռացել են, սխալ կլինի: Դրսում յուրաքանչյուր երկրորդը մոտենում է, ասում, որ կարոտել են, ինչո՞ւ չեմ երևում էկրաններին: Այսօր հեռուստաաշխարհում մեզանից ոչ-ոք չկա. Արթուր Հակոբյան, Լուսինե Կիրակոսյան... շատ-շատերը: Ժամանակին, երբ որևէ նոր հաղորդում էր բացվում և հյուրեր էին կանչում նկարահանման տաղավար, ես միշտ առաջին հյուրն էի լինում, հազվադեպ՝ երկրորդ կամ երրորդ: Ես կոնֆլիկտային մարդ չեմ, երբեք իմ աշխատանքը թանկ չեմ գնահատել: Երբ կանչում էին նկարահանման, հարցնում էին որքա՞ն կուզես, ասում էի՝ որքան որ դուք կտաք: Երբեք գնային առևտրի մեջ չեմ մտել: Նաև, շատերին թվում է, որ ես միայն հումոր եմ կարողանում խաղալ:

-Միգուցե Ձեզ այլ կերպարներում չեն տեսել, դա՞ է պատճառը:

-Տեսել են, ինչո՞ւ ոչ: Սուրեն Բաբայանի բոլոր ֆիլմերում միշտ փոքրիկ դերեր եմ ունենում: Նա ինձ պարտադիր հրավիրում է: Ու միշտ զարմանում է, որ մյուսները չեն նկատում:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին