▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին մի քանի տարիների ընթացքում եթերային այսպիսի ադրենալին չէի ապրել. Նազենի Հովհաննիսյան

Life.panorama.am-ը գրում է, որ «Արմենիա» հեռուստաընկերությամբ մեկնարկել են «Ամենախելացին» ինտելեկտուալ նախագծի նկարահանումները: Այն հեռուստադիտողի դատին կհանձնվի մարտի 14–ից՝ յուրաքանչյուր շաբաթ, ժամը 18:30-ին:

«Անկեղծ եմ ասում, վերջին մի քանի տարիների ընթացքում ես եթերային այսպիսի ադրենալին, հիացմունք, պատասխանատվություն չէի ապրել:  Փայլուն երեխաներ են, ես նրանցից սովորում եմ: Պետք  է խորին շնորհակալություն հայտնել նրանց ծնողներին  ոչ միան այդպիսի գենետիկ բանաձևում ստանալու, այլև այն բանի համար, որ ժամանակ են տրամադրում իրենց երեխաների համար: Հուսով եմ, որ «Ամենախելացին» կդառնա մեր վաղվա օրը կերտողների համար նախնական ասպարեզ, որտեղ նրանք կարող են արտահայտել իրենց գիտելիքները, պատմել ցանկությունների մասին և իրագործել երազանքները»,- ասել է նախագծի վարող Նազենի Հովհաննիսյանը:

«Ամենախելացին» ինտելեկտուալ նախագծի hայաստանյան հեռուստաշուկայում ներկայացնելու  հեղինակայի իրավունքը «Արմենիա» հեռուստաընկերությունը ձեռք է բերել  բրիտանական «Sony Pictures» ընկերությունից:   Առաջին եթերաշրջանի համար ընտրվել են 12 տարին լրացած և 14–ը դեռ չբոլորած աշակերտներ: Ընդհանուր առմամբ, մարզերի 2000-ից ավելի հայտատուներից ընտրվել են 39 հոգի, իսկ Երևանից` 57:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին