▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշաննա Թովմասյանը՝ ԱՄՆ-ում խաղատանը տանուլ տալու և առաջիկա նորությունների մասին

ESem.am-ը գրում է. Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը նկարահանումների ու քննությունների ընթացքում ունեցած դադարը փորձել է օգտագործել ու հանգստի նպատակով 15 օրով մեկնել է ԱՄՆ: Շուշաննայի խոսքով՝ ԱՄՆ մեկնել է ոչ միայն հանգստանալու, այլև տատիկին այցելելու: «Մայրական կողմի տատիկս այնտեղ է բնակվում, որոշեցի ազատ ժամանակս օգտագործել, այցելել նրան ու ԱՄՆ-ում բնակվող ընկերներիս»,-կայքին հայտնեց դերասանուհին:

Շուշաննան շատ ուրախ է, որ իր համար հեշտ է ստացվել շատերի համար երազանքների երկիր ԱՄՆ մեկնելը: «Չեմ կարող ասել ինձ համար երազանք է եղել, ուղղակի հետաքրքիր էր բացահայտել նաև այդ երկիրը»,-նկատեց նա և նշեց, որ տպավորված է վերադարձել նահանգներից:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն օրինապահ երկիր է: «Մարդիկ մեկը մյուսի հանդեպ շատ բարեհամբույր էին, ժպտերես, էներգիայով լի: Կարծես ժամանակը նրանց համար քիչ լիներ. շտապում էին աշխատել, սովորել ու տեմպից հետ չմնալ»,-պատմեց «Տնփեսայում» նկարահանվող դերասանուհին և հավելեց,-Ընդհանուր առմամբ գեղեցիկ ու մաքուր երկիր էր»:

15 օրերի ընթացքում Շուշաննան հնարավորություն է ունեցել այցելելու Միացյալ Նահանգների ամենատպավորիչ վայրերը: «Եղել եմ Դիսնեյլենդում, Յունիվերսալ ստուդիոյում, Վեգասում, Սանտա Բարբարայում: Կարող եմ ասել, որ յուրաքանչյուր վայրում ինձ համար հետաքրքիր մի բան ֆիքսել եմ»,-նշեց Շուշաննան, ում խոսքով՝ կես ամսում հնարավոր չէր ամբողջությամբ բացահայտել նահանգները. դրա համար դերասանուհին ցանկություն ունի կրկին մեկնել այնտեղ: Շուշաննայի փոխանցմամբ՝ պարզապես մեղք կլիներ Վեգաս գնալ ու խաղատուն չմտնել: Դերասանուհին խոստովանեց, որ խաղատանը սիմվոլիկ գումար է տանուլ տվել:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին