▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սմարթ Աստղեր. Ռիփփին բջջայինով շպարվում է ու մոծակ սատկեցնում

newmag.am-ը գրում է. Անբաժան սարքը iPod-ն է: Սիրում է լսել որակյալ երաժշտություն: Ականջակալներն իր հետ ամենուր են՝ մենքենայում, նկարահանումներին եւ նույնիսկ ջրում:

«Ծովի ջրի մեջ էր ընկել: iPod-ն ամեն օր կողքիս է, առանց նրա կյանք չունեմ»:

Ռիփփիի պայուսակում իր տեղն ունի մեծ հիշողությամբ կոշտ սկավառակը: Այնտեղ երգչուհու կարևոր փաստաթղթերն են` էլեկտրոնային գրքերը, լուսանկարներն ու վիդեոները: iPhone-ին զուգահեռ` երգչուհու գրպանի հեռախոսը «Alcatel»-ն է: Դիմափոշու ու հայելու տեսքով հեռախոսը ֆունկցիոնալ չէ, բայց դիզայնը գրավում է աղջիկներին:

«Կանացի հայելու նման է. երբեմն հեռախոսի օգնությամբ թարմացնում եմ շպարս»:

«iDuduk». հայ ծրագրավորողների ստեղծած հավելվածը թույլ է տալիս «iphone»-ն օգտագործել որպես դուդուկ: Ծիրանի ծառի փայտից չէ, բայց դուդուկի հնչողությունը հավելվածը կարողանում է փոխանցել: Սմարթֆոնից Ռիփփին պրոֆեսիոնալ դուդուկահար է: 

Ջազ, բլյուզ, ռոք, նույնիսկ լրատվություն. Ռիփփիին աշխարհի ամենատարբեր ռադիոկայաններ լսելու հնարավորություն է տալիս «Tunein» ռադիոն. կայանները դասավորված են` ըստ ժանրի:

Կան նաև հայկական ռադիոկայաններ, «Tunein»-ում ներառված է շուրջ 40000 ռադիոկայան ամբողջ աշխարհից: «Anti Mosquito». այս հավելվածը ամենաշատը չեն սիրում մոծակները: Հեռախոսի օգնությամբ հավելվածը տարածության վրա արձակում է ուլտրաձայներ, որոնք փոքրիկ արնախումներն ատում են և հեռու փախչում էպիկենտրոնից: «Anti Mosquito»-ի բեռնումները ավելանում են հատկապես ամառային շոգ օրերին:

«Մոծակներն ինձ շատ են կծում, սա իսկական փրկություն է»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին