▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հոպա, հոպա...». նոր տեսահոլովակ Ֆրանսիայում ապրող մեր հայրենակցից

Ֆրանսիայում  ապրող մեր հայրենակից,  երգիչ Սուրեն Դավթյանը, ով ամիսներ առաջ  ձայնագրել էր  իր նոր երգը` «Հոպա, հոպա...»-ն, այժմ ներկայացրել է դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որտեղ երգի բառերն արդեն ռուսերենով են: Ռեժիսորը Ջորջ Մուրատիդիսն է, երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը` Գրիգոր Կյոկչյանի, գործիքավորումը` Արթուր և Բինա  Production-ի:

Ավելի վաղ Սուրենը ներկայացել էր  զուգերգով՝ հույն  հայտնի երգչուհի Մարիաննա Գևրգիադուի հետ։ Նրանք միասին կատարել էին «Քիչ է, քիչ է» երգը, որը Մարինան կատարում էր հունարեն, իսկ Սուրենը` հայերեն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին