▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիզայներների «պատերազմը» շարունակվում է

Ոճաբան և դիզայներ Դիանա Շատվերյանը իր ֆեյսբուքյան գրում է.

Հարգելի՛ Վահան Խաչատրյան

2015թ. մարտի 3-ին Bravo.am կայքը հրապարակել է <<Վահան Խաչատրյան VS Դիանա Շատվերյան. Փոխադարձ մեղադրանքներ>> վերնագրով հոդվածը: Հարցազրույցներ տալով` փորձում եք հանրության ուշադրության կենտրոնում մնալ` տարածելով անհիմն տեղեկություններ:

Ինչպես արդեն բազմիցս նշվել է քննարկվող զգեստի պատվիրատուի կողմից, ստորև լուսանկարում արտացոլված զգեստի նմանատիպ, նմանօրինակ զգեստ պատվիրելու և այն <<Շատվերյան>> նորաձևության տան դերձակների կողմից իրականացնելու մտահղացումը, նախաձեռնությունը և ցանկությունը բացառապես պատկանում է պատվիրատուին` Սուսաննա Սանթրոսյանին: Նա է որոշել զգեստի կտորի գույնը, ձևը: Զգեստի իրականացման հիմք ծառայել է ստորև ներկայացված լուսանկարը, որը նույնպես տրամադրվել է պատվիրատուի կողմից:

ԱՅՍԻՆՔՆ` Ձեր <<հեղինակած>> և պատվիրատուի նախասիրությամբ, մտահղացմամբ և նախաձեռնությամբ <<Շատվերյան>> նորաձևության տան դերձակների կողմից իրականացված զգեստների նմանությունը առաջացել է նրանից, որ Ձեր և պատվիրատուի ոգեշնչման աղբյուրը նույնն է եղել:

Այնուամենայնիվ, եթե աշխատանքային ծանրաբեռնվածությունս թույլ տար և ժամանակ ունենայի ուսումնասիրել Ձեր կայքերը և տեղեկություն ունենայի, որ նմանօրինակ զգեստ արտադրվել է նաև Ձեր ատելիեի կողմից /ինչը պարտավոր չեմ անել/, բնականաբար, ելնելով գործընկերության չգրված կանոններից, չէի հրապարակի քննարկվող զգեստի լուսանկարը: Ձեր ատելիեի կողմից նմանօրինակ զգեստ իրականացված լինելու հանգամանքի մասին առաջին անգամ տեղեկացել եմ լրատվական կայքերից, որոնք տեղադրել էին Ձեր անհիմն հրապարակումները: Մենք վաղեմի ծանոթներ ենք և հանրային քննարկում ծավալելու փոխարեն կարող էիք զանգահարել ինձ և հայտնել Ձեզ անհանգստացնող հանգամանքները և զգեստի լուսանկարը կանհետանար իմ կայքից: Ակնհայտ է, որ Ձեր ատելիեի և իմ նորաձևության տան դերձակների կողմից արտադրված զգեստի հեղինակը Դուք չեք հանդիսանում և այդ հարցի շուրջ Ձեր ծավալած վեճը բովանդազուրկ է:


Հարգանքով`

Դիանա Շատվերյան

 

Կարդացեք նաև` Նոր սկանդալ... Ո՞վ է ում կրկնօրինակում. մեկնաբանում են դիզայներները

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին