▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոլիվուդյան ֆիլմերում էլ կան սպանություններ, քֆուրներ, սեքս. մի բարդեք ամեն ինչ հայկական սերիալների վրա

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Նորմալ տան դաստիարակություն ստացած երեխայի վրա սերիալները բացասական ազդեցություները լինում է նվազագույնը: Շատ է խոսվում, որ այսօրվա հայկական սերիալները շատ վատ ազդեցություն են թողնում երեխաների վրա: Իհարկե, կան ազդեցություններ, որոնցից անհնար է փախչել, բայց, եթե տունը լավ դաստիարակություն է ստանում, ապա այդ ազդեցությունը շատ չնչին է լինում: 

Նախ սկսենք նրանից, որ այդ նույն ազդեցությունները կարող են թողնել նաև հոլիվուդյան ֆիլմերը, որտեղ նույնպես կան սպանություններ, քֆուրներ, սեքս, բռնաբարություն, տանջանք, արյուն և այլն: Այդ իսկ պատճառով ամեն ինչ բարդել այսօրվա հայկական սերիալների վրա լուրջ չէ: 

Օրինակ, երբ ասում են՝ սերիալում այդքան սպանությոն տեսնողը, վաղը մյուս օր հաստատ մարդասպան կարա դառնա.... այ ձեր հոգուն ղուրբան երեխան դաստիարակվում է նախ և առաջ տանը, հետո շրջապատում ու ամենավերջում միգուցե սերիալներով, այնպես, որ եթե այդ առաջնային երկու դեպքերում մարդասպանության տեսնելու ու սովորելու վտանգ չկա, ես ավելի քան վստահ եմ, որ սերիալի վտանգը չնչին է կամ գոյություն չունի: 

Ասածս ինչ է՝ լավ դաստիարակեք ձեր երեխաներին, փորձեք նրանց լավ շրջապատում մեծացնել ու թող ինչքան ուզումա սերիալ նայի, միևնույն է փոփոխություն տեղի չի ունենալու:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին