▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

6 նախանշան, որ նա երբեք չի ամուսնանա ձեզ հետ

wedding.am-ը գրում է. Դուք արդեն երկար տարիներ է, ինչ հանդիպում եք, նույնիսկ միասին եք ապրում, սակայն ձեր ընտրյալը չի շտապում ձեզ ամուսնության առաջարկ անել, իսկ ընտանիք կամզելու խոսակցությունները նրան հունից հանում  են: Եթե դուք կիսում եք նրա կարծիքը և ձեզ համար անձնագրում կնիքը միայն ձևականություն է, ապա կարող եք այլևս չկարդալ այս հոդվածը, իսկ եթե այնուամենայնիվ, օրինական հարաբերությունները ձեզ համար նախընտրելի են, ապա  խորհուրդ ենք տալիս շարունակել ընթերցանությունը՝ հասկանալու համար՝ երբևէ կօրինականացվեն ձեր հարաբերությունները, թե ոչ:

1. Նրա ապագայի պատկերում ձեզ համար տեղ չկա

Ուշադիր եղեք, թե ապագայի մասին խոսելիս ձեր ընտյալը ինչ նպատակներ է իր առջև դնում, ինչպես է տեսնում իր կարիերան, որտեղ և ում հետ է ցանկանում ապրել: Եթե նրա խոսքում մենքը գերիշխող է, ուրեմն նրա պլանները ձեզ հետ կապված չեն ավարտվում միայն հանգստյան օրերը միասին անցկացնելով, այլ ձգվում են տարիներ: Իսկ եթե նա ոգևորված է Ճապոնիայում նախատեսված 2-ամյա գործողումով, կարող եք մոռանալ ամուսնության առաջարկի մասին:

2. Նա խուսափում է ձեր բարեկամներից

Եթե անկեղծ խոսենք, ապա ոչ մի տղամարդուց էլ երբեք չպետք է սպասել մեծ ցնցություն ձեր հարազատներին հանդիպելու մտքից: Ամեն դեպքում, բարեկամների և ընտանիքի հետ շփումը մեծ կարևորություն ունի ձեր ընտրյալի մտադրությունների լրջությունը որոշելու համար: Եվ եթե նա նույնպես կարևորում է այդ հանդիպումները, ուրեմն կարող եք ենթադրել, որ նա ձեզ հետ կապված առաջ գնացող շատ ծրագրեր ունի, իսկ եթե ձեր ընկերը մշտապես խուսափում է և ամեն անգամ ինչ-որ խորհրդավոր պատճառով անհայտանում է ձեր ընտանեկան հավաքույթներից, ապա դա կարող է նրա ոչ լուրջ մտադրությունների մասին խոսել:

3. Նրան նյարդայնացնում է ռոմանտիկայի ցանկացած դրսևորում

Անշուշտ, ձեր ընտրյալը պարտավոր չէ ձեզ հետ օրական 10 անգամ Ռոմեո և Ջուլետ խաղալ, սակայն տղամարդկային բնավորության դրսևորումը էականորեն տարբերվում է ռոմանտիկայի դրսևորումներից ունեցած խորշանքից: Եթե ձեր ընկերը ակնհայտորեն տանել չի կարողանում Վալենտինի, Մարտի 8-ի տոները, չի շփվում երեխաների հետ, մելոդրամաները նրան հունից հանում են, մի շտապեք դա կապել նրա տղամարդկային լինելու հետ: 

4. Նա ազնվորեն հայտնել է, որ չի պատրաստվում ամուսնանալ ձեզ հետ

Թվում է, թե այստեղ ոչինչ չկա մեկնաբանելու, քանի որ դուք ի սկզբանե տեղեկացվել եք, թե ինչ տեսակի հարաբերություններ են ձեզ սպասվում, սակայն գաղտնիքը այստեղ այն է, որ աղջիկներից շատերը շարունակում են ապրել երազանքների գրկում՝ հավատալով, որ իրենց ընտրյալը մի օր մտափոխվելու է: Իհարկե, այդպես էլ է լինում, սակայն  եթե նա ի սկզբանե ազնվորեն խոստովանել է, որ չի ցանկանում ամուսնանալ, ապա դա հավանաբար նրա բնույթն է:

5. Նա խուսափում է լուրջ որոշումներ ընդունելուց

Այստեղ հարցը ոչ այնքան ձեր հարաբերությունների մեջ է, այլ ձեր ընտրյալի: Իհարկե, սերը երբեմն հրաշքներ է գործում, սակայն եթե դուք տեսնում եք, որ ձեր ընտրյալը յուրաքանչյուր բարդ իրավիճակում հակված է խուսափել պատասխանատվությունից և գլուխը ջայլամի պես ավազների մեջ է թաքցնում, ապա հրաշքների սպասել պետք չէ, քանի որ ձեր ընտրյալը պարզապես վախենում է լուրջ որոշումներից:

6. Դուք իրականում չեք ցանկանում ամուսնանալ նրա հետ

Դա նույնիսկ նախանշան չէ, այլ լուրջ պատճառ: Քանի ամուսնություն է ավարտվել զուտ այն պատճառով, որ մարդիկ ամուսնացել են միայն այն պատճառով, որպեսզի նրանց կոչեն ամուսիններ: Այդ կարևոր որոշումը ընդունելուց առաջ մի լավ մտածեք՝ ինչ կտա ձեզ այդ ամուսնությունը. հանուն ձեր սիրո եք ամուսնանում, թե մայրիկի հոգեկան հանգստության: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին