▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարազատ թշնամի» սերիալի վերջաբանը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Առաջարկ «Հարազատ թշնամի» սերիալի ավարտի հետ կապված՝

Հենց նոր  իմ համար շատ տխուր նորություն կարդացի. «Մեր հավաստի աղբյուրների համաձայն՝ արդեն այսօր պաշտոնապես կհայտարարվի «Հարազատ թշնամի» սերիալի ավարտի մասին», բայց հետո մի կայֆ առաջարկի մասին կարդացի «Առաջին անգամ Հայաստանի հեռուստատեսության պատմության մեջ սերիալի ավարտը որոշելու են հեռուսադիտողները, ովքեր իրենց համար ցանկալի վերջաբանը կարող են գրել Armenia TV-ի Facebook-ի պաշտոնական էջում, ու հենց այդ առաջարկներից կընտրվի վերջաբանի այն սցենարը, որով կավարտվի «Հարազատ թշնամին»:

Ես, համարելով ինձ Հարազատ թշնամի սերիալի արտակարգ և լիազոր դեսպան Ֆեյսբուքում, ինձ իրավունք եմ վերապահում առանձին գրել, իմ պատկերացրած ավարտի մասին (Կարաք դաժե չընդունեք):

Ուրեմնս՝ 
Տանոն Սպոյի կյանքը փրկումա ու հենց էտ պահից Սպոն ասումա. «Մերսի ախպերս» ու երկուսով ժպտում են... Էտ պահից սկսած գրվում է 5 տարի անց ու այսպիսի տեսարան՝

Սպոյի Էմիլի, Տանոյի էն աղջկա, Ֆրիկի ու իրա սիրածի միասնական հարսանիքը, որտեղ ներկա են գտնվում բոլորը, բացի Ջեբկիրից, բոլորի մոտ ժպիտ է լինում ,իրար հետ խոսում են (առանձին կարդր, որ Սպոն ու Տանոն իրար հետ ախպերափայ շփվում են) ու էտ պահին սրահ է մտնում, բանտից նոր դուս եկած Ջեբկիրը.... Բոլորը սառում են, լռությունա տիրում ու (իհարկե, էն վախենալու երաժշտության տակ) ու Կարպիչը կամաց մոտենումա Յուրիին, ասում. «Կներես ախպերս ու....» (Արցունքոտվումա երկուսի աչքերը) իրար գրկում են ու լացում..... 
Ու էտ պահին Կարպիչի կինը մոտենումա իրան գրկում, էտ պահին Սպոն բարձրախոսը վերցնումա ու կենաց ասում.

«Սիրելի բարեկամներ, ախպերներ ու հյուրեր էս պահին եկեք վերջ դնենք մեր բոլորի հարազատ թշնամությանը, մոռանալ ամեն ինչ,. մեղավորներին Աստված կպատժի, եկեք վայելենք այս հիասքանչ պահը, էս պահից մենք բոլորս ոչ թե հարազատ թշնամի ենք այլ ուղղակի հարազատներ... Չմոռանանք ինչի համար ենք հավաքվել ու խմել բոլորի կենացը.... Երջանկություն բոլորիդ, ես անձամբ բոլորից ներողություն եմ խնդրում իմ բոլոր սխալների համար»:

(Ու էտ պահին լինումա երաժշտություն բոլորը պարում են ու ստոպ կադր տրվում է Էմիլիի, սպոյի ու Իրենց երեխու ժպտերես կադրի վրա ու պլծ):

Դե Զացենիծե....

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին