▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեփականատիրոջ կերպար չեմ ընդունելու,ինքս եմ աշխատելու.Արսեն Սաֆարյանն՝ իր նոր բիզնեսի մասին

Life.panorama.am-ը գրում է. Երգիչ Արսեն Սաֆարյանը վերջերս իրականացրեց իր երազանքը՝ հանդես գալով գեղարվեստական ֆիլմում: Մեզ հետ զրույցում երգիչը չթաքցրեց, որ նկարահանման հրապարակ գնացել է մեծ սիրով և հուսով է՝ պրեմիերայից հետո միմյանց կհաջորդեն նոր առաջարկները:

-Արսեն, կարծեք թե գերզբաղված եք՝ կինո, երգարվեստ:

-Այո, նկարահանվել եմ ֆիլմում, որի պրեմիերան, հավանաբար, կլինի ապրիլ ամսին: Այն կոչվում է «Երազանք 19:27»: Սա ինձ համար, բնականաբար, դեբյուտ է, առաջին անգամ եմ նկարահանվում ֆիլմում: Ֆիլմի պրոդյուսերը Հարություն Մարտիրոսյանն է, տնօրենը՝ Տիգրան Բերբերյանը, ռեժիսորը՝ Դավիթ Սիմոնյանը, օպերատորը՝ Վարդգես Մանուկյանը: Խաղընկերներս են Լևոն Հարությունյանը, Անդրանիկ Հարությունյանը, Արտաշես Մխիթարյանը:

-Որքան հասկացա, կատակերգական ժանրի ֆիլմ է:

-Կարելի է ասել բարի, հումորային ու հետաքրքիր ֆիլմ է լինելու:

-Գլխավո՞ր հերոսի եք մարմանվորելու:

-Գլխավոր դերերից մեկն է իմ դերը: Բոլոր տեսարաններում չկամ, բայց ֆիլմի վերջում հասկանում են իմ կերպարի նշանակությունը. ես հրաշագործի դերում եմ, ով իրականեցնում է երազանքներ: Հետաքրքիր ու առեղծվածային կերպար է, ով չգիտես ինչպես և ոնց, հայտնվում է այս կամ այն տեղում:

-Իսկ ի՞նչ է Ձեր հերոսի անունը:

-Պատկերացրեք, որ անուն չունի: Նա անորոշ է, անանուն ու առեղծվածային:

-Խաղընկերներից ո՞ւմ հետ էր առավել հետաքրքիր հայտնվել տեսախցիկի առջև:

-Ցավոք, չես կարող բոլորի հետ հայտնվել տեսախցիկի առջև: Բայց ասեմ, որ ինձ համար հետաքրքիր էր Անդրանիկ Հարությունյանի խաղը: Նրան տեսել ենք բեմին, էկրանին, բայց նկարահանման ընթացքում ես «թուլանում» էի, երբ իր կտորն էր հասնում: Հասկանում ես, որ իրականում գործ ունես երիտասարդ, բայց պրոֆեսիոնալ դերասանի հետ: Շատ եմ ափսոսում, որ Լևոն Հարությունյանի հետ չունեցանք ընդհանուր տեսարաններ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին