▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բրիթնի Սփիրսը կրկին ցանկանում է ամուսնանալ

Wedding.am-ը գրում է. Բրիթնի Սփիրսը պատմել է այն մասին, որ հիմա ինքն իր ժամանակը անցկացնում է որդիներին մեծացնելով, իսկ երեկոներն էլ իր  նոր ընկերոջ հետ հադիպելով և հնարավոր է, որ շուտով կրկին ամուսնանա:

Բրիթնիին չի խանգարում այն փաստը, որ ինքն սիրո հարցում հաջողություն չի ունեցել: Երկու անգամ ամուսնալուծված սուպերաստղը չի բացառում՝ ապագայում նոր ամուսնության հավանականությունը:

Ասում է, որ կրկին անգամ կցանկանար ամուսնանալ և հավատում է հեքիաթներին: 33- ամյա երգչուհին պատմում է, որ ինքը և իր զուգընկեր 32-ամյա Չարլի Էբերսոլը, ում հետ արդեն 6 ամիս է ինչ հանդիպում է, չեն շտապում  պաշտոնականացնել իրենց հարաբերությունները, մտածում են, որ ժամանակը և ապագան ինքնստիքյան կբերեն դրան:

Սփիրսը ասում է, որ ինքն իրականում այն մարդը չէ, ով կարող է ասել թե ամուսնությունը ինչ է պահանջում, սակայն իր պատկերացումներով այն իր մեջ պետք է պարունակի՝ սեր, փոխըմբռնում և փոխադարձ հարգանք ամուսինների միջև: Սփիրսը սիրային հարցերում մասնագետ չէ, նրա կարծիքով սերը բարդ բան է և ավելին է, քան պարզապես հարբերությունները և երեխաների հետ այն համատեղելը շատ բարդ է:

Այն հարցին թե ինքը կցանկանար էլի երեխաներ ունենալ, պատասխանել է, որ կցանկանար ևս մեկին ունենալ: Բրիթնին նախկին ամուսնուց ՝ Քեյվին Ֆեդերլայնից  ունի 2 որդի՝ 9-ամյա Սին Փրեսթոնը և 8-ամյա Ջեյդին Ջեյմսը: Սփիրսը շատ երջանիկ և բավարարված է իր 2 որդիներով, սակայն ապագայում կցանկանար դուստր ունենալ, ով կլինի իր փոքրիկ տեսակը, ինչը շատ զվարճալի կլինի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին