▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի զույգերի բաժանման ցանկը լրացավ ևս մեկով

Ինչպես գերմանական Bild օրաթերթն է նշում, 18 տարի միասին ապրելուց հետո ամուսնալուծվել են  Գերմանիայի նախկին  կանցլեր, 70-ամյա Գերհարդ Շրյոդերը և նրա կինը` նախկին լրագրող Դորիս Շրյոդեր Կոպֆը, ով 51 տարեկան է:

Գերհարդը արդեն ընտրել է նոր բնակարան և Զատիկի տոներից հետո պատրաստվում է տեղափոխվել, մինչդեռ  անցյալ տարի զույգը  մեծ շուքով նշում էր  Գերհարդի 70-ամյակը: Հավանաբար,  նրանց ընտանեկան ճգնաժամը  սկսվել է հենց այդ օրվանից, քանի որ վերջերս նրանք բոլոր միջոցառումներին առանձին են ներկայանում:

Զույգը ծանոթացել է 1996-ին` Բեռլինի հյուրանոցներից մեկում կազմակերպված միջոցառման ժամանակ:

1997-ին նրանք ամուսնացան, որից մեկ տարի անց Գերհարդը  դարձավ բունդեսկանցլեր:

Նրանք ունեն երկու երեխա, որոնց որդեգրել են  Ռուսաստանի մանկատներից` 2004  և 2006 թվականներին:

Նշենք, որ Գերմանիայում տարեկան ամուսնալուծվում են  մոտ 170 հազար զույգեր:

 

 

Պատրաստեց Յուրի Գյուլբեկյանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին