▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարիկը վախեցել է ու ժամանակավորապես դադարեցնում է «Վիտամին»-ը

hraparak.am-ը գրում է. Գյումրիի երեկվա տհաճ միջադեպից ցրվելու համար սկսեցի «Վիտամին»-ը նայել: Հաղորդման վերջն էր: Գարիկն էր խոսում.

-Ապրիլ ամսին ցեղասպանության հետ կապված «Վիտամին»-ի հումորային հաղորդումները չեն լինի…,- ասում է նա:

Լավ ենք պրծել, որ տարվա կտրվածքով չեն հումորային հաղորդումները հանել:

Հումորային հաղորդումների փոխարեն կարող են մեր աչքը շոյել անմոռուկներով:

Հեռուստացույց միացնես ու անմոռուկ նայես:

Հումորային հաղորդում թողարկողներին էլ կարող են աշխատավարձի 1000-ապատիկի չափ տուգանել կամ առնվազն դանակով փայծաղը հանել:

Գարիկը երևի Գյումրիի Թատերական հրապարակի դեպքից է վախեցել ու որոշել ոչ ծիծաղել, ոչ ծիծաղեցնել. ժամանակավորապես դադարեցնում է «Վիտամին»-ը:

Հեղինակ`Հասմիկ Բաբաջանյան

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին