▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեոնտևն ընդամենը գրիպով հիվանդ է

 Yerkir.am-ը գրում է, որ օրեր առաջ լուրեր էին տարածվել այն մասին, որ ՌԴ ժողովրդական արտիստ Վալերի Լեոնտևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:  Московский комсомолец-ը լուրերի իսկությունը ստուգելու նպատակով այցելել է Լեոնտևին: Պարզվել է, որ նա տանն է և ընդամենը գրիպով է հիվանդ:   

Լեոնտևը նույնիսկ կատակել է իր առողջական վիճակի մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ. «Ես ինձ արդեն Լենինի կարգավիճակում եմ զգում, որի առողջական վիճակի մասին զանազան տեղեկություններ էին շրջանառվում նրա դեմ կատարված մահափորձից հետո: Հույս ունեմ, որ իմ բուժման արդյունքն այլ կլինի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին