▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրինա Ալեգրովան ապրիլի 24-ին տոնական համերգով ելույթ կունենա Տվերում

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ այսօր՝ ապրիլի 17-ին, Իրինա Ալեգրովան 15 հագանոց երաժշտախմբով ժամանելու է հայաստան՝ ելույթ ունենալու՝ Յալթայում ՀՀ  պատվո նախկին հյուպատոս, Ռուսաստանում հայտնի  գործարար  Արտակ Թովմասյանի մոր ծննդյան 70 ամյակին նվիրված  արարողությանը, որը տեղի է ունենալու «Ֆլորենս» ռեստորանում:

Նշենք նաև, որ մինչ երգչուհու հայ ունկնդիրները սպասում են նրա երևանյան մենահամերգի փոխհատուցմանը, Ալեգրովան ապրիլի 24-ին պատրաստվում է տոնական համերգով ելույթ ունենալ Տվերում, ինչը Մոսկվայում բնակվող շատ հայերի վրդովմունքի պատճառ է հանդիսացել: Ի դեպ՝ պարզվում է, որ սա առաջին դեպքը չէ:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ ապրիլի 24-ին նշանակված էր եղել նաև հայտնի դերասան, հումորիստ Եվգենի Պետրոսյանի համերգը, սակայն վերջինս այն պարզապես չեղյալ էր հայտարարել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին