▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

14-ամյա աղջիկը հիացրեց իր կատարմամբ և դարձավ «Голос Дети»-ի հաղթող

Արդեն տեղեկացրել էինք, որ ամիսներ առաջ ռուսական առաջին ալիքով մեկնարկել էր «Голос Дети» նախագծի երկրորդ եթերաշրջանը, որին իրենց մասնակցությունն էին ցուցաբերել նաև մի քանի հայ փոքրիկներ, որոնց, սակայն, եզրափակիչ փուլ հասնել չհաջողվեց: Տեղեկացնենք, որ երեկ՝ ապրիլի 17-ին, պարզ դարձավ նախագծի հաղթողի անունը, որն է 14-ամյա Սաբինա Մուստաևան: Եզրափակչում աղջիկը կատարեց Ուիթնի Հյուսթոնի «Run To You» ստեղծագործությունը՝ այդ կերպ արժանանալով մարզիչների հիացմունքին և հեռուստադիտողների կողմից տրվող ամենաշատ քվեներին: Նշենք, որ նախագծում Սաբինայի մարզիչը հանդիսանում էր հայտնի երգահան և պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը:

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին