▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիա Զախարյան՝ դիվանագետ, թե՞ դերասանուհի

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Լիա Զախարյանին հեռուստադիտողը ճանաչեց թեթեւ, թիթիզ ու կամակոր աղջկա կերպարներում, հետո նա հեռուստաէկրաններ հայտնվեց բավականին բացասական կերպարում, իսկ ահա այսօր Life.panorama.am-ին Լիան  պատմեց, որ դերասանուհուց բացի նա ապագա դիվանագետ է ու այսօր անգամ վերապատրաստվում է ՀՀ Կառավարությունում.

«Ես սովորում եմ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի առաջին կուրսում եւ այս տարի կավարտեմ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Դիվանագիտույթուն եւ Միջազգային հարաբերություններ բաժինը: Բացի այս, վերջերս Գիտությունների Ազգային Ակադեմիայից  ինձ ուղղարկեցին ՀՀ Կառավարություն՝ փորձաշրջանի, որտեղ բարեհաջող անցնելուց հետո ինձ պահեցին վերապատրաստման, որն էլ ավարտելուց հետո պարզ կլինի այստեղ կկարողանամ աշխատել, թե ոչ»,- պատմեց դերասանուհին, ու հարցին, թե ընտրության դեպքում, որ մասնագիտությանը առաջնահերթություն կտա, Լիան պատասխանեց.

«Անկեղծ ասած, դեռ չեմ կարող ասել, քանի որ չեմ առանձնացնում իմ մասնագիտությունները իրարից: Ավելին ասեմ, իմ կարծիքով, դիվանագետի եւ դերասանի մասնագիտությունները շատ կապված են ու լրացնում են իրար: Դիվանագիտության մեջ պետք է դերասանի վարպետություն եւ համոզելու կարողություն ունենաս, որպեսզի կարողանաս բանակցությունները ի օգուտ քո երկրի կատարես, իսկ դերասանության մեջ էլ դիվանագետ պետք է լինես, որ կարողանաս առաջ գնաս»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին