▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որդիս առայժմ խոսում է միայն հայերեն. Արմենչիկ

bravo.am-ը գրում է. “Հայաստան ջան”. այսպես է կոչվում Արմենչիկի նոր երգը, որի խոսքերի հեղինակը Գեւորգ Եղիազարյանն է, երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, իսկ ռեժիսոր Ժոռ Մելոյանը նկարահանում է տեսահոլովակը: Երգիչը  հայտնել է, որ իր նոր աշխատանքը հայրենիքի հանդեպ կարոտի մասին է.“Իմ մասնակցությամբ կադրերը նկարահանվում են Միացյալ Նահանգներում, կադրեր կլինեն նաեւ Հայաստանից: Կարծում եմ` իմ հանդիսատեսը կսիրի նաեւ այս երգը”:

“Հայաստան ջան”-ի պրեմիերան նախատեսվում է այս ամիս, իսկ երգիչը պատրաստվում է իր հերթական մենահամերգին.“Հոկտեմբերի 9-ին արդեն երրորդ անգամ ելույթ կունենամ Լոս Անջելեսի “Nokia” թատրոնում: Մենահամերգս նվիրված կլինի իմ բեմական գործունեության 20-ամյակին: Տարիներն ակնթարթի պես անցան…”:

Արմենչիկը մեզ հետ զրույցում պատմել է նաեւ որդու եւ կնոջ մասին.“Մայքլն արդեն երեքուկես տարեկան է, հաճախում է մանկապարտեզ: Առայժմ միայն հայերեն է խոսում: Կարծում եմ` նա էլ երաժշտական ունակություններ եւ լսողություն ունի: Ժամանակ ունենալու դեպքում կինս` Լուսինեն, ներկա է լինում համերգներիս փորձերին, ձայնագրություններին: Իսկ տղաս երբեմն շատ կարճ ժամանակով մասնակցում է իմ տեսահոլովակների նկարահանման աշխատանքներին”:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին