▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրիկիս ազգանունը Թորոսյան է եղել, բայց ստիպել են Փեքթորոսօղլու դարձնել. Սիբիլ

life.panoram.am-ը գրում է. Ապրել օտար հողում, բայց ստեղծագործել՝ հավատարիմ մնալով հարազատ մշակույթինու արմատներին, համաձայնեք, որ բարդ է: Հատկապես, երբ հայ լինելով հանդերձ՝Թուրքիայի սրտում ես բարձրաձայնում հայեցի խոսքդ: Life.panorama.am-ն այսօրզրուցել է թուրքահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլու հետ: Անդրադարձանք ոչ միայնստեղծագործական անցուդարձին, այլև այս օրերին Թուրքիայում տիրողհակահայկական մթնոլորտին:

-Ինչպես գիտեք, հայերի մեծամասնության արմատները Անատոլիայի մեջ են գտնվել: Մայրական կողմս Սվասից և Թոքատից են, հորս կողմը պոլսահայեր են: Ծնողներս ծնվել են Պոլսում, բնականաբար, ես և քույրս՝ նույնպես:

-Փաստորենամբողջովին հայկական արմատներ ունեք: Այդ դեպքում ո՞րն էՓեքթորոսօղլու ազգանվան պատմությունը:

-Այո, մեր ընտանիքում օտար ամուսնություններ, ազգայնափոխներ չեն եղել: Փեքթորոսօղլուի պատմությունը գալիս է ազգանունը փոխելու պարտադիր օրենքից: Հայրիկիս ազգանունը Թորոսյան է եղել, բայց այդ շրջանում «յան»-երը պարտադիր փոխվել են «օղլու»-ների: Մենք էլ Թորոսյանից Փեքթորոսօղլու դարձանք:  Այժմ, փառք Աստծո, նման խնդիր չկա: Երանի այն ժամանակ էլ այսպես լիներ և ազգանունս չփոխվեր: Այդ դեպքում ես երաժշտական կյանք ոտք կդնեի ոչ թե  որպես «Սիբիլ», այլ՝ Սիբիլ Թորոսյան:  Դա է պատճառը, որ որոշեցի առանց ազգանվան ներկայանալ:

-Երաժշտական Ձեր ուղին սկսել եք հայկական եկեղեցու երգչախմբումԴժվար չէ՞ր:

-Իմ մանկությունն անցել է եկեղեցիների մեջ: Հայրս Մայր եկեղեցու «Գողթան» երգչախմբի անդամ էր, գրեթե ամեն կիրակի ինձ էլ իր հետ եկեղեցի էր տանում ու շապիկ հագցնում: Եկեղեցական շարականներ լսելով մեծանալով՝ որոշեցի երաժշտության նկատմամբ սերս, ծարավս հագեցնել՝ երգելով երգչախմբում: Երկար տարիներ երգել եմ եկեղեցական «Սուրբ Վարդանանց» երգչախմբում և որևէ դժվարություն չեմ զգացել:

-Սիբիլ, դուք բավական ազգասեր հայուհի եք, ով ապրում և հայեցի է ստեղծագործումԹուրքիայում: Խոչընդոտների առջև հաճա՞խ եք կանգնում: Երբևէ պատահե՞լ է, որարգելեն հայկական երգեր կատարել:

թուրքական հեռուստաալիքներով և ռադիոկայաններով: Այստեղի լավագույն թերթերը, ամսագրերն ինձ հետ հարցազրույցներ պատրաստեցին: Առաջին անգամ էր, որ թուրքական պետական հեռուստաընկերությունը հայ երգչուհուն թույլ տվեց այդ ալիքով երգեր հնչեցնել, այդ թվում նաև «Կիլիկիա» երգը: Երեք տեսահոլովակ եմ նկարահանել՝ «Նամակ», «Այս գիշեր», «Սեր»: Իհարկե, որոշ դժվարություններ ունենում եմ, բայց ջանում եմ դրանց դեմ առանձին պայքարել: Երբ ոտք դրեցի երաժշտական աշխարհ, չէի պատկերացնում, որ թուրք հասարակությունը այսքան բուռն կարձագանքի: Դա ինձ համար անակնկալ էր: Բայց ես ավելին եմ ուզում… Վստահ եղեք, որ այսօր էլ շատ եմ աշխատում: Հուսով եմ, որ Աստծո օգնությամբ փափագս կիրականանա…

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին