▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդրում եմ Ձեզ տուրք մատուցել` անմեղ զոհերի վառ հիշատակին.Իրինա Ալեգրովա

Երգչուհի Իրինա Ալեգրովան իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Թանկագին ընկերներ:

Ապրիլի 24-ը յուրահատուկ օր է, ապրիլի 24-ը սարսափելի տարելիցի օր  է: 100 տարի առաջ իրականացվեց հայերի մասսայական ցեղասպանություն, որոնք ապրում էին Օսմանյան Թուրքիայի տարածքում: Այդ արյունալի իրադարձությունները դարձան ցեղասպանության առաջին փաստը 20-րդ դարում:  

Ավելի քան մեկուկես միլիոն անմեղ մարդիկ երկու շաբաթվա ընթացքում ամենադաժան, ամենաանմարդակյին ձևերով սպանվեցին: Միայն նրա համար, որ նրանք քրիստոնյաներ էին, միայն նրա համար, որ նրանք Ռուսաստանի կողմից էին: Մենք երբեմն ինքներս մեզ չենք խոստովանում, թե որքան  մոտ է այդ ամենը մեզ…  Ընդամենը մի քանի օր առաջ հայերին կոտորողների հոգևոր ժառանգորդները Լիբիայում իրականացրեցին  քրիտոնյա-եթովպիացիների մասսայական  սպանություններ՝ դրա  մանրամասն տեսանյութը որպես ապացույց տեղադրելով համացանցում… շարունակում են անմեղ մարդիկ մահանալ Դոնբասում:

Տեսնելով այդ ամենը՝ մենք ուղղակի պարտավոր ենք հասկանալ, որքան կարևոր է հիշել մարդկության պատմության այդ սարսափելի էջերը:Հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին ես խնդրում եմ Ձեզ տուրք մատուցել նրանց և ազգային, կրոնական և քաղաքական թշնամության բոլոր անմեղ զոհերի վառ հիշատակին:

 Հիշելու ենք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին