▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ արգելեց Սիրուշոյին զուգերգով հանդես գալ System of a Down խմբի հետ

Glancejournal.com-ը գրում է. Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ երգչուհի Սիրուշոն, ցանկացել է զուգերգով հանդես գալ ամերիկյան աշխարհահռչակ ռոք խմբի՝ Sistem of a down-ի հետ, սակայն վերջին պահին խմբի տղաները հրաժարվել են այդ մտքից: 

Ըստ լուրերի, Սիրուշոյի եւ ռոք խմբի համատեղ ելույթի պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՄՆ-ում՝ ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի միջնորդությամբ: Բանն այն է, որ Օսկանյանի մտերիմ Սալբի Ղազարյանը, որ Սիվիլնեթի հայտնի փողերի լվացման գործից հետո  վերադարձավ եւ կրկին բնակվում է ԱՄՆ-ում, բավականին ջերմ հարաբերություններ ունի ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանի հետ: 

Իսկ թե ով խանգարեց Սիրուշոյին բեմ բարձրանալ Թանկյանի հետ՝ նրան հակառակը համոզելով, մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին