▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիկ Դարչինյանը ևս հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին

News-book.am-ը գրում է, որ քիչ առաջ հուշահամալիր է այցելել նաև բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը։ Բռնցքամարտիկը հուշակոթողի մոտ ծաղկեպսակ է դրել և մեկ րոպե լռությամբ հարգել 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Այնուհետև Վիկ Դարչինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ի՞նչ պետք է անեն ՀՀ իշխանությունները, որպեսզի ԱՄՆ-ն և այլ գերտերությունները ճանաչեն Ցեղասպանությունը: Բռնցքամարտիկը նկատել է, որ ԱՄՆ-ի մի շարք Նահանգներ արդեն ընդունել են Ցեղասպանությունը։ Նա հույս է հայտնել, որ կգա մի օր, և բոլորը կընդունեն Հայոց ցեղասպանությունը, և աշխարհը կճանաչի հայերի նկատմամբ կատված ոճրագործությունը։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին