▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցունքներն հորդում էին անարգել, սկզբում՝ Ցավի, Կսկիծի, կորստի. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կայացած Համաշխարհային նվագախմբի համերգին:

«Ինչպես չես կարող նկարագրել Ցեղասպանության, կորստի, ոճրագործության դարավոր Ցավը, այնպես էլ դժվար է գտնել խոսքեր հիացմունքն ու հպարտությունն արտահայտելու համար։ Այսօրվա 24/04 համերգին արցունքներն հորդում էին անարգել, սկզբում՝ Ցավի, Կսկիծի, կորստի։(( վերջում՝ հպարտության, որ Հայ ես։ 

Վերջապես կուտակածս պարպվեց... դուրս հորդաց Խաչատրյանի, էդուարդ Միրզոյանի, Կոմիտասի, Բաբաջանյանի և հայոց մյուս մեծերի ՀԱՆՃԱՐԵՂ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ Շնորհիվ, մաքրեց և խաղաղեցրեց...

Շնորհակալ եմ հուրաքանչյուր Արտիստին, որ եկել էր մեզ հետ վերապրելու Մեր Ցավը, մեծանուն դիրիժորներ, աշխարհահռչակ մենակատարներ, հարյուր քսանից ավելի երաժիշտ նույն բեմում շնչում էր հայերեն, ապրում ու պայքարում էր հանուն մի գաղափարի...անհավանական, բայց իրականություն դարձած գաղափարի։ Հպարտ եմ լինելու ազգակիցը համաշխարհային թռիչք ունեցող արտիստների՝Սերգեյ Խաչատրյանի, Նարեկ Հախնազարյանի, Գևորգ Հակոբյանի, ՎԱՐՊԵՏՆԵՐ՝ Հ. Չեքիջյանի և Ջիվան Գասպարյանի....

Առանձնահատուկ էր Վերածնունդի մասը և իմ սիրելի ընկեր՝Սերգեյ Սմբատյանի խոսքն ու Չափը, մտածված, տեղին, մինչև հոգու խորքը հասնող, շնորհակալ եմ, ահռելի էր ձեր կատարած աշխատանքն ու երևելի..,ահա ոսկե երիտասարդությունը, որը մեր վաղվա օրն է կերտում այսօր...

Նրանք խոսում էին մեկ ունիվերսալ, ամենահաս լեզվով՝ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՄԲ։
100- ամյա խավարի մեջ ևս մի լույսի շող էր այս օրվա Համերգ- Վերածնունդը.. 
...ինչպես հավելեց Ս. Սմբատյանն իր խոսքում՝ ՎԻՎԱ ԱՐՄԵՆԻԱ!»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին