▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանը Variety-ի երեկույթին՝ անմոռուկը կրծքին

 

Հայկական երգը ամենակարեւորն է. այս մասին այսօր ԹՈՒՄՈ կենտրոնում ընթացող երաժշտական համաժողովի ընթացքում հայտարարեց ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը:
Խոսելով հայկական երաժշտության մասին, նա ասաց.
«Վեց-յոթ տարի է՝ հայկական երաժշտություն նվագում եմ ոչ հայերի հետ, քանի որ իմ խմբի անդամները հայեր չեն, բայց նրանք շատ հետաքրքիր են ընկալում մեր երաժշտությունը: Հայկական երգը ամենակարեւորն է, ընդհանրապես՝ հայ լինելը: Հայերեն լեզուն է, որ երգը դարձնում է հայկական: Եթե չլինի լեզուն, չեն լինի հայերը»:

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Variety ամսագրի կազմած ամենաազդեցիկ կանանց ցուցակում։ Պատճառը Քիմի բարեգործական գործունեությունն է, մասնավորապես, աջակցությունը Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցին (Children's Hospital Los Angeles)։

«Ես չեմ հրապարակայնացնում այն, ինչ անում եմ բարեգործության և աշխարհում մարդկանց օգնելու համար։ Ես դա անում եմ, որովհետև ցանկանում եմ անել։ Ես դա անում եմ, որովհետև իմ հայրն է ինձ սովորեցրել այդպես վարվել։ Ես դա անում եմ, քանի որ դա ճիշտ է»,- ասել էր Քիմը։

Daily Mail-ը տեղեկացնում է, որ երեկ՝ ապրիլի 24-ին, Նյու Յորքում տեղի է ունեցել Variety ամսագրի «Ամենաազդեցիկ կանանց» ցուցակի մասնակիցների պարգևատրման արարողությունը, որտեղ Քիմը մրցանակը ստանալու համար բեմ է բարձրացել Հայոց ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ անմոռուկ կրծքանշանով։ 

 

A true honour: Kim said she was inspired to help out after her father's cancer diagnosis

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին