▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի՞թե Ցեղասպանության տարելիցը Արմենչիկին ու Ձախ Հարութին երգացնելու տեղն էր

Դիտեք նաև՝

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Չեմ կարող չարտահայտվել այսօրվա Լոս Անջելեսյան բազմահազարանոց քայլարշավի մասին (որոշ տեղեկություններով՝ 150, 130, 110,100 հազ․ թվերն են նշվում ). լավ էր կազմակերպված, աշխատանք շատ էին տարել, խոսք չկա, որի համար՝ շնորհակալություն։ Բայց միթե՞ այսօրվա հարթակը տեղն էր ԱՐՄԵՆՉԻԿԻՆ ու ՁԱԽ ՀԱՐՈՒԹԻՆ երգացնելու՞ ու ի՜նչ երգե՜ր․․․․ Աստված իմ․․․ Միթե՞ ՈՂՋ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԻ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ՉԳՏՆՎԵ՞Ց ՕՐՎԱ ԽՈՐՀՐԴԻՆ համապատասխան երգ ու երաժշտություն մատուցելու՞, թե՞ գուցե մտածել են, որ պակասություն ունեինք որակյալ երաժշտությա՞ն, գուցե մեկը խելքին զոռ տվող չի՞ գտնվե՞լ , որ ոչ միայն չի կարելի քեֆային երաժշտությունը այս օրով հարթակ բերել, այլև կարելի է ՀԱՅ ԵՐԳ ՈՒ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ներկայացնել՞։
Հանուն արդարության թերևս նշեմ, որ Հարութի առաջարկով այնուամենայնիվ ՀՀ հիմնը երգվեց, բայց դա քիչ բան փոխեց․․․․

Ես ուղղակի ապշած եմ․․․ 
Անկեղծ, կուզեի՝ կազմակերպիչներից մի քանիսը սա կարդային ու պատասխանեին․․․ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ:          

Գայանե Գևորգյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին