▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որակյալ քանակ

 

Այսօր հետևում էի Թումոյում կազմակերպված հանդիպմանը Տիգրան Մանսուրյանի, Տիգրան Համասյանի, Լիլիթ Պիպոյանի և Սերժ Թանկյանի հետ։ Ընդհանուր առմամբ հետաքրքիր, հաճելի, ուսուցողական, բայց սպասված զրույց ընթացավ` ռաբիսը վատ է, մեզ որակ է պետք, Կոմիտաս, պոտենցիալ ունենք, բայց չկա դրա իրագործումը և այլն… Ընթացքում կարծիք հնչեց, որ այսօր այն, ինչը ցուցադրվում է հեռուստատեսությամբ, մեծամասամբ աղբ է։ Այս խոսակցությունը` ռաբիսի ու կլկլոցի մասսայականության ու վատ ազդեցության մասին,լսում ենք արդեն տարիներ շարունակ։
Տարիներ առաջ, երբ թվում էր, թե Երևանում կենդանի կատարմամբ կարելի է լսել միայն կլկլոց կամ շանսոն, քաղաքում սկսեցին բացվել երաժշտական ուղղվածությամբ ակումբներ, օրինակ Ուլիխանյանը կամ Մալխասը, որոնք դարձան յուրահատուկ օազիս այն մարդկանց համար, ովքեր լսում են որակյալ երաժշտություն, բայց տանը` սիդիներով կամ Յութուբում։ Բացի այդ մարդկանց տնից դուրս հանելուց` այդ ակումբները հնարավորություն տվեցին երիտասարդ, տաղանդավոր ու որակյալ երաժիշտներինբացահայտվել, անել մաքսիմալը։
Ես նույնպես հաճախում էի այդ ակումբները, և այդ ընթացքում հասցրի ծանոթանալ շատ ու շատ հայ «անդերգրաունդ» երաժիշտների հետ` ֆլամենկո նվագողներից մինչև ջազ դաշնակահարներ։ Երբ նրանց հարցնում էի, թե ինչու չեն փորձում դուրս գալ ակումբներից, դռներ թակել, գոնե ձայնագրվել ու տեղադրել դա հենց նույն Յութուբում, մեծ մասից ստանում էի մոտավորապես «մեկ ա լսող չկա, ժողովուրդի մեծ մասը ուրիշ բան ա լսում» պատասխան։
Այդ ժամանակ ընդհանուր տպավորությունը իրոք այդպիսինն էր` բոլոր մեքենաներից, սրճարաններից ու հեռուստաալիքներից հնչում էր հիմնականում վատ 6/8 կամ վատ փոփ։ Այդ տպավորությունների ազդեցության տակ վերոհիշյալ երաժիշտներից շատերը կամ այդպես էլ մնացին ակումբներում, կամ գնացին Մոսկվա, լավագույն դեպքում` Լոս։
Բայց դա տարիներ առաջ էր։ Այսօր, իմ կարծիքով, «ժողովուրդը մեծամասամբ ռաբիս է լսում» արդարացումը անտեղի ու հնացած է, որովհետև նախ` ինտերնետը դարձել է շատ ավելի հասանելի ու արագ, ավելի ինֆորմացված ենք` հետևաբար ավելի պահանջկոտ։ Այո, հեռուստատեսությամբ ցուցադրվող տեսահոլովակներից շատերը չեն փայլում էսթետիկայով ու որակով, բայց` ո՞ւր է այլընտրանքը։ Ո՞ւր են որակյալ երաժիշտները, որոնք իրենց ձայնագրություններով «սպանում-թողում են» ֆեյսբուքի նյուզֆիդն ու կոտրում թիվիների դռները։
Համոզված եմ, նրանք կան, պարզապես շատերին ճնշում է վերոհիշյալ մտավախությունը, թե միևնույնն է ռաբիսը ավելի պոպուլյար է։ Նույնիսկ եթե այդպես է, պետք է փոխել ու պայքարել։ Ժողովրդից նեղանալը ամենահեշտ, բայց ամենաանշնորհակալ գործն է։ Իրականում ժողովուրդը պատրաստ է լսել լավը, ուղղակի պետք է առաջարկել։ Վերջին երկու համերգները դրա վառ ապացույցն էին։ Ե՛վ Կարապի լճում, և՛ Հրապարակում կային ռաբիսի սիրահարներ, որոնք իրականում պատրաստ են ավելի լավին, եթե լավը լինի շատ ու պարբերական։
Հասկանալի է, որ կա նաև PR-ի, գովազդի` մեկ բառով ասած գումարի խնդիրը։ Հասկանալի է, որ կա նաև պետության` մասնավորապես Մշակույթի նախարարության աջակցության խնդիրը, բայց դա չպետք է կանգնեցնող հանգամանք լինի։ Համաշխարհային աստղերից գրեթե ոչ ոք մեծ կապիտալով ու «մեջք»-ով չի սկսել։ Ազնավուրը` որպես դրա վառ օրինակ (դիտեք Պոզներին տված հարցազրույցը)։ Հեռու չգնանք` այսօր հազարավոր երիտասարդներ ամիսներով հետևում են նույն Քանյե Ուեսթին, սպասում են, թե երբ դուրս կգա հյուրանոցից, որպեսզի գոնե 2 րոպեում նրան ցուցադրեն իրենց գրած ռեփը։ Ու Քանյեն լսում է, իսկ ամենալավերին նաև աջակցում։
Հայաստանում որակ կա, բայց հույսը դնել միայն «որակով, այլ ոչ թե քանակով» ծեծված արտահայտության վրա այսօր մեծ ճոխություն է մեզ համար։ Ժամանակն ու հանգամանքները ստիպում են մեր այսօրվա որակին ճնշում գործադրել անորակի վրա նաև քանակով ու պոզիտիվ ագրեսիվությամբ` Քանյեի ու SOAD-ի համերգների պես։

Այսօր հետևում էի Թումոյում կազմակերպված հանդիպմանը Տիգրան Մանսուրյանի, Տիգրան Համասյանի, Լիլիթ Պիպոյանի և Սերժ Թանկյանի հետ։ Ընդհանուր առմամբ հետաքրքիր, հաճելի, ուսուցողական, բայց սպասված զրույց ընթացավ` ռաբիսը վատ է, մեզ որակ է պետք, Կոմիտաս, պոտենցիալ ունենք, բայց չկա դրա իրագործումը և այլն…

Ընթացքում կարծիք հնչեց, որ այսօր այն, ինչը ցուցադրվում է հեռուստատեսությամբ, մեծամասամբ աղբ է։ Այս խոսակցությունը` ռաբիսի ու կլկլոցի մասսայականության ու վատ ազդեցության մասին,լսում ենք արդեն տարիներ շարունակ։

Տարիներ առաջ, երբ թվում էր, թե Երևանում կենդանի կատարմամբ կարելի է լսել միայն կլկլոց կամ շանսոն, քաղաքում սկսեցին բացվել երաժշտական ուղղվածությամբ ակումբներ, օրինակ Ուլիխանյանը կամ Մալխասը, որոնք դարձան յուրահատուկ օազիս այն մարդկանց համար, ովքեր լսում են որակյալ երաժշտություն, բայց տանը` սիդիներով կամ Յութուբում։ Բացի այդ՝ մարդկանց տնից դուրս հանելուց` այդ ակումբները հնարավորություն տվեցին երիտասարդ, տաղանդավոր ու որակյալ երաժիշտներին բացահայտվել, անել մաքսիմալը։

Ես նույնպես հաճախում էի այդ ակումբները, և այդ ընթացքում հասցրի ծանոթանալ շատ ու շատ հայ «անդերգրաունդ» երաժիշտների հետ` ֆլամենկո նվագողներից մինչև ջազ դաշնակահարներ։ Երբ նրանց հարցնում էի, թե ինչու չեն փորձում դուրս գալ ակումբներից, դռներ թակել, գոնե ձայնագրվել ու տեղադրել դա հենց նույն Յութուբում, մեծ մասից ստանում էի մոտավորապես «մեկ ա լսող չկա, ժողովուրդի մեծ մասը ուրիշ բան ա լսում» պատասխան։

Այդ ժամանակ ընդհանուր տպավորությունը իրոք այդպիսինն էր` բոլոր մեքենաներից, սրճարաններից ու հեռուստաալիքներից հնչում էր հիմնականում վատ 6/8 կամ վատ փոփ։ Այդ տպավորությունների ազդեցության տակ վերոհիշյալ երաժիշտներից շատերը կամ այդպես էլ մնացին ակումբներում, կամ գնացին Մոսկվա, լավագույն դեպքում` Լոս։
Բայց դա տարիներ առաջ էր։ Այսօր, իմ կարծիքով, «ժողովուրդը մեծամասամբ ռաբիս է լսում» արդարացումը անտեղի ու հնացած է, որովհետև նախ` ինտերնետը դարձել է շատ ավելի հասանելի ու արագ, ավելի ինֆորմացված ենք` հետևաբար ավելի պահանջկոտ։ Այո, հեռուստատեսությամբ ցուցադրվող տեսահոլովակներից շատերը չեն փայլում էսթետիկայով ու որակով, բայց` ո՞ւր է այլընտրանքը։ Ո՞ւր են որակյալ երաժիշտները, որոնք իրենց ձայնագրություններով «սպանում-թողում են» ֆեյսբուքի նյուզֆիդն ու կոտրում թիվիների դռները։

Համոզված եմ, նրանք կան, պարզապես շատերին ճնշում է վերոհիշյալ մտավախությունը, թե միևնույնն է ռաբիսը ավելի պոպուլյար է։ Նույնիսկ եթե այդպես է, պետք է փոխել ու պայքարել։ Ժողովրդից նեղանալը ամենահեշտ, բայց ամենաանշնորհակալ գործն է։ Իրականում ժողովուրդը պատրաստ է լսել լավը, ուղղակի պետք է առաջարկել։ Վերջին երկու համերգները դրա վառ ապացույցն էին։ Ե՛վ Կարապի լճում, և՛ Հրապարակում կային ռաբիսի սիրահարներ, որոնք իրականում պատրաստ են ավելի լավին, եթե լավը լինի շատ ու պարբերական։

Հասկանալի է, որ կա նաև PR-ի, գովազդի` մեկ բառով ասած գումարի խնդիրը։ Հասկանալի է, որ կա նաև պետության` մասնավորապես Մշակույթի նախարարության աջակցության խնդիրը, բայց դա չպետք է կանգնեցնող հանգամանք լինի։ Համաշխարհային աստղերից գրեթե ոչ ոք մեծ կապիտալով ու «մեջք»-ով չի սկսել։ Ազնավուրը` որպես դրա վառ օրինակ (դիտեք Պոզներին տված հարցազրույցը)։ Հեռու չգնանք` այսօր հազարավոր երիտասարդներ ամիսներով հետևում են նույն Քանյե Ուեսթին, սպասում են, թե երբ դուրս կգա հյուրանոցից, որպեսզի գոնե 2 րոպեում նրան ցուցադրեն իրենց գրած ռեփը։ Ու Քանյեն լսում է, իսկ ամենալավերին նաև աջակցում։

Հայաստանում որակ կա, բայց հույսը դնել միայն «որակով, այլ ոչ թե քանակով» ծեծված արտահայտության վրա այսօր մեծ ճոխություն է մեզ համար։ Ժամանակն ու հանգամանքները ստիպում են մեր այսօրվա որակին ճնշում գործադրել անորակի վրա նաև քանակով ու պոզիտիվ ագրեսիվությամբ` Քանյեի ու SOAD-ի համերգների պես։

Մհեր Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին