▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Comedy Club-ի ադրբեջանցի մասնակցիներն ու 9 մյուս «հայտնի ադրբեջանցիները»

Ադրբեջանցիները սոցցանցերում ակտիվորեն քննարկում ու  քննադատում են  «Աշխարհի 11 հայտնի ադրբեջանցիները» վերտառությամբ հոդվածը, որ հրատարակել է  baku.ws  ադրբեջանական կայքը: 

Ադրբեջանցիները, ովքեր միշտ նախանձով են  լցված  Մոսկվայում հաջող գործունեություն ծավալող մեր հայրենակիցների` Արթուր Ջանիբեկյանի ու Գարիկ Մարտիրոսյանի հանդեպ,   զայրացել են, որ «աշխարհի 11 հայտնի ադրբեջանցիներ»-ի  ցանկում ներառվել են Թայի Մամեդովն ու Թիմուր Ռոդրիգեսը, ովքեր ոչ միայ Comedy Club-ի մասնակից են, այլև ակտիվ գործունեություն են ծավալում մի քանի այլ հեռուստանախագծերում, որոնք ևս հեռարձակվում են ТНТ հետուստաընկերությամբ/ հիշեցնենք, որ ТНТ-ում, ինչպես նաև «Газпром-Медиа» հոլդինգի մյուս ժամանցային հեռուստաընկերություններում ղեկավար ու որոշիչ դիրքեր ունեն Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը/: 

Ադրբեջանցի որոշ օգտատերերի  դժգոհությունն էլ առաջացրել է այն փաստը, որ աշխարհին հայտնի ադրբեջանցիների թվում նշվել է  Ռուսական Առաջին ալիքի «Время»  ծրագրի կիրակնօրյա թողարկման հաղորդավար Իրադա Զեյնալովան, ով ապրիլի 24-ին, իր հաղորդման ըթնացքում,  արտասանել է  «հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: 

Իսկ ցուցակի զավեշտն էլ այն է, որ «աշխարհի 11 հայտնի ադրբեջանցիներ»-ի շարքում ներկայացվել են իրանցիներ, ովքեր, իբր, ծագումով ադրբեջանցի են` այդ թվում Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ  այաթոլլա Ալի Խամենեին ու  առաջին կին զբոսաշրջիկ տիեզերագնաց Անուշե Անսարին: 

Հատկանշական է, որ «աշխարհի 11 հայտնի ադրբեջանցիներ»-ի «առաջատարների» թվում են  Իլհամ Ալիևի խնամին ու փեսան` Արազ և Էմին Ագալարովները, ովքեր, ի դեպ, Բաքվի հրեաներ են: 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին