▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցեղասպանության 100-րդ տարելիցի բոլոր միջոցառումներն արժանապատիվ կերպով ներկայացվեցին. Հրաչ Քեշիշյան

Life.panorama.am-ը գրում է, որ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը կիսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից ստացած իր տպավորություններով.

«Տպավորված եմ, հպարտ եմ, հուզված եմ: Կարծում եմ, որ սա լավագույն ձևն էր աշխարհին ներկայանալու և պատմելու մեր ցավի մասին: Սա լավագույն ձևն էր արժանապատիվ ներկայացնելու  այն ամենը, ինչ մենք 100 տարի պահել էինք մեր հոգու խորքում: Կարծում եմ, այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանն ուղղված բոլոր միջոցառումները արժանապատիվ կերպով ներկայացվեցին:

Ինձ համար ամենակարևորը սկսվեց դեռ ապրիլի 12-ին, երբ Վատիկանի Սուրբ  Պետրոս տաճարում կայացավ Հայոց ցեղասպանության 100-մայա տարելիցին նվիրված սուրբ պատարագ և Հռոմի Պապ Ֆրանցիսկոս պապի  կողմից Սուրբ Գրիգոր Նարեկացին հռչակվեց որպես Տիեզերական Եկեղեցու Վարդապետ: Քրիստոնյա աշխարհում և նաև իսլամական աշխարհում ավելի մեծ հնչեղություն մեր համընդհանուր ցավի մասին չէր կարող լիներ: Վստահ եմ՝ այս ամենի մեջ ոչ միայն մարդկային գործոնը կար, այլ հենց Աստված նպաստեց, որ իր գերբնական օգնությամբ և ուժով այս ամենը իր ճիշտ ուղին բռներ, ինչի արդյունքում աշխարհը լսեց մեզ:

Միայն այն, որ աշխարհի լուրջ մեդիա կենտրոնները հնչեցնում էին մեր երկրի անունն ու այս բոլոր կատարվող միջոցառումների մանրամասները, դա արդեն բավական էր, որ շատերը լսեն մեր մասին, սա մեծ նվաճում էր: Եթե կարելի է օգտագործել աննախադեպ բառը, ուրեմն իսկապես աննախադեպ էր այս տարվա բոլոր այն ջանքերը, որ գործադրեցին թե պետական այրերը, թե սփյուռքահայերը, և թե Հայաստանում ապրող բոլոր այն մարդիկ, ովքեր մեր կողքին էին»,-նշեց ռեժիսորն ու կարևորեց նաև այս օրերի միջոցառումների շարքում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին