▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղբատար մեքենայի վարորդն ինձ ասում է՝ «պրիվետ կոլեգա». Ջուլիետա Ստեփանյան

Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զրուցակիցը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանն է:

-Հեռուստաընկերությունները, թատրոններն իրենց դերասաններին դժվարությամբ են զիջում մեկ այլ կոլեկտիվի: Ինչպե՞ս եք հաջողացրել աշխատել երկու թատրոններում, խանդ չի՞ առաջացել:

-Թատրոնում նման խնդիրներ չկան: Ես Սունդուկյան թատրոնում էի աշխատում հիմնականում, սակայն պարոն Ղազանչյանը նախարարության միջոցով ինձ հրավիրեց նաև Պարոնյան թատրոն:

-Որտե՞ղ եք Ձեզ ավելի լավ զգում, ո՞րն է առավել հոգեհարազատ:

-Ընդհանրապես, թատրոն ասվածն ինձ հարազատ է, թատրոն հասկացողությունն իմ մեջ է: Սունդուկյանում ես դրամատիկ դերեր եմ կերտում, Պարոնյանում՝ կատակերգական: Գիտեք, կոմեդիան մի քիչ դժվար ժանր է, բայց ինձ մոտ հեշտ է ստացվում: Դժվար է մարդկանց ուրախացնել, զվարճացնել: Այն պետք է չխաղաս, այլ ամեն ինչ բնական մատուցես, որպեսզի հաջողվի։ Իսկ դրամատիզմ, կարծում եմ, բոլոր դերասանների մեջ կա: Ես երկու ժանրերն էլ սիրում եմ:

-Իսկ չե՞ք դժվարանում անընդհատ ժանրի փոփոխություն կատարել: Դերասանները մեծամասամբ մեկ ուղղություն են ընտրում և փորձում այդ ուղղությամբ շարունակել:

-Եթե թատրոնի դերասան ես, ապա պարտավոր ես խաղալ բոլոր ժանրերում: Այդպես է ճիշտ, թեև, գիտեմ, որ այդպես չի արվում: Յուրաքանչյուրն ընտրում է մեկ ուղղություն և այդ ուղղությամբ գնում:

-Տիկին Ստեփանյան, նշեցիք, որ կոմեդիան բարդ ժանր է: Սակայն այսօր հայկական ֆիլմերի մեծ մասն այդ ժանրում են նկարահանում: Նաև սիթքոմներ, սերիալներ… Անլո՞ւրջ են մոտենում, թե՞։

-Իսկ Ձեզ դո՞ւր են գալիս մեզ մոտ նկարահանվող հումորային սերիալները։ Ինչ վերաբերում է ֆիլմերին՝ նայած ինչ ֆիլմեր են, ինչ դերասաններ են զբաղված նրանցում: Ես ամեն ֆիլմ չեմ կարողանում հավանել: Օրինակ, եթե ֆիլմում զբաղված է Միքայել Պողոսյանը, ապա ես ասում եմ  «բրավո»: Նա կարողանում է ճիշտ մատուցել, հավատացնել: Պրոֆեսիոնալ դերասան է: Ես այսօր այլ դերասաններ չգիտեմ, որ խաղում են կոմեդիայի ժանրում…

-Վերջին տարիներին նման ֆիլմեր շատ են նկարահանվում: Օրինակ, մեկ տարի առաջ էկրան բարձրացավ  «Սուպեր մամա»  ֆիլմը:

-Այդ տղաները դերասաններ չեն, շոու-մեններ են: Ինքս շատ եմ հավանում և՛ Մկոյին, և՛ Հայկոյին, շատ շնորքով տղաներ են, լավ մարդիկ, բայց չեմ կարող ասել, որ իրենք պրոֆեսիոնալ դերասաններ են: Թեև այն, ինչ իրենք անում են, ինձ դուր է գալիս: Իրենց գործին հավատքով են վերաբերում, աշխատասեր են: Բայց դերասանի համար լուրջ արվեստը դա թատրոնն է:

-Այսօր դերասանի աշխատանքը, կարծեք թե ամենատարածվածն է դարձել և ամենամատչելին. Էկրաններին՝ հատկապես սերիալներում, յուրաքանյուր 4-րդն է դերասան, մյուսները  «չդերասաններ»  են: Ինչպե՞ս եք վերաբերում այդ հանգամանքին:

-Դա իմ ամենացավոտ թեման է. եթե աղբատար մեքենայի վարորդն է ինձ ասում ՝  «պրիվետ կոլեգա», էլ ինչի՞ մասին է խոսքը: Երբ Հայաստանում առաջին սերիալներն էին նկարահանվում՝ «Վերվարածները», «Հարևանները», մտածում էի՝ ամեն ինչ վատ է, կամաց-կամաց կլավանա, պրոֆեսիոնալ դերասաններ կընդգրկվեն, որակ կլինի՝ ինչպես ռուսական սերիալներում: Սակայն հակառակ բանը եղավ՝ քանի գնաց, այնքան վատացավ, անորակ դարձավ:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին