▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չ՛դերասան» դերասանները (մաս 4)

esem.am-ը շարունակում է ներկայացնել հայկական հեռուստաեթերի՝ հեռուստանովելների «Չ՛դերասան» դերասաններին: Ստորև պարզիր, թե ովքեր են ընդգրկված այս շարքի չորրորդ մասում, ովքեր ևս դերասանական մասնագիտական կրթություն չունեն, սակայն ներկայանում են որպես դերասան:

Դավիթ Մարդյան

Դերասանական կրթություն չունեցող Դավիթ Մարդյանը տարիներ առաջ հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Դժվար ապրուստ» սերիալի` Ստյոպիկի դերով. նա որոշ ժամանակ հոգեբանություն է ուսումնասիրել: «Դժվար ապրուստը» սերիալում Դավիթի իր միակ դերակատարումը չունեցավ. նա վերջին երկու տարիներին ևս էկրաններին է. նկարահանվում էր «Հարազատ թշնամի» սերիալում` մարմնավորելով Վիտուսին:

Գայանե Ասլամազյան

Գայանե Ասլամազյանը սովորել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստի տեսության և պատմության բաժնում: Այժմ նա ոչ միայն ներկայանում է որպես հաղորդավարուհի, այլև նկարահանվում է տարբեր ֆիլմերում ու սերիալներում. դրանցից  են «Լքյալները», «Վերջին ցանկություն», «Ուրիշ կինո», «Ուր է իմ տղամարդը», «Եզրագծից այն կողմ», «Խաղից դուրս» սերիալները, ինչպես նաև վերջերս մեծ էկրան բարձրացած «Անավարտ թռիչք» ֆիլմը:

Դավիթ Աղաջանյան

Դավիթ Աղաջանյանը մասնագիտությամբ իրավաբան է, զբաղվել է նաև մոդելային կարիերայով, իսկ վերջին տարիներին իր ուժերն է փորձում նաև դերասանական ոլորտում: Նա ժամանակին նկարահանվել է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում, իսկ այժմ էլ խաղում է «Ֆուլ հաուս» հումորային նախագծում:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին