▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական սերիալների ռեյտինգը ուղիղ համեմատական է գլխավոր հերոսուհիների կիսաշրջազգեստների կարճությանը

Սա արդեն բացահայտ փաստ է դառնում: Բոլոր սերիալների և սիթքոմների հաջողության գրավականը դառնում է գլխավոր հերոսուհիների ոտքերի ցուցադրությունը: Սա միայն իմ կարծիքը չէ, սա բազմաթիվ ռեյտինգների արտացոլումն է: Ֆուլ հաուսը, որը չափազանց շքեղ մեկնարկ ունեցավ, այսօր այլևս դարձել է շարքային սերիալ: Սցենարը թուլացել է, չկան հումորային զարգացումներ, եղածն էլ արդեն հնացել է: Արփին ու Անին, քիչ է մնում տնային շորերով նկարահանվեն, Լիլիթն էլ ոնց որ 100 տարեկանի ճաշակ ունենա: Սիթքոմում Հրաչին մարմնավորող դերակատարն էլ որ չլինի, անձամբ ես այլևս այն չեմ նայի: Համենայնդեպս այդ տղան այս պահին Ֆուլ Հաուսի միակ նայվող պերսոնաժն է:
Տնփեսա: Կրկին պայլուն մեկնարկած սիթքոմ: Չէի ասի, որ առաջին եթերաշրջանում Ալինայի կերտած հերոսուհի հմայքը առաջին տեղում էր` սիթքոմի հաջողության պատճառներից, բայց, ամեն դեպքում, շատ որոշիչ դեր էր խաղում: Հետզհետե և սերիալի հետաքրքրությունը կորավ, և Ալինայի հմայքը խամրեց: Հասմիկի սերիալում հայտնվելուն պես, մի պահ թվաց, որ այն ավելի կճոխանա, բայց չգիտես ինչու սիթքոմի ղեկավարները որոշեցին նրան ավելի կարճ հատվածներում նկարահանել: Մի խոսքով Տնփեսայի այս եթերաշրջանում սերիայից կարելի է դիտել միայն այն հատվածները, որտեղ Հասմիկն է փայլում:
Երկու շաբաթ է մեկնարկել է նաև Խոպանի տեսություն սիթքոմը: Այս անգամ շատ հետաքրքիր ընտրություն է կատարվել դերասանուհիների հարցում: Հավաքվել են Քաղաքում-բանակումի գեղեցկակազմ դերասանուհիները` Անաիսն ու Մանանան, նրանց են միացել գեղեցկությամբ չզիջող երկու դերասանուհի` Անին ու Զառան և իհարկե սլավոնական արտաքինով երկարաոտ «նորությունը»: Բնականաբար այս սերիալում ևս շեշտը այս պահին դրված է հենց կարճ կիսաշրջազգեստների վրա, որովհետը մնացայալը` դասական հայկական տափակ սցենար է ընդամենը:
Ես ընդամենը այս պահին ներկայացրեցի երեք առավել հայտնի սիթքոմների տեսությունը, բայց նույն իրավիճակը սերիալներում է:
Հարգելի սիթքոմների և սերիալների ղեկավարներ, բոլորս էլ հասկանում ենք, որ Ձեր սցենարիսների երևակայությունը մի օր «սբոյ» է տալիս և սցենարները դառնում են անհետաքրքիր: Նախագծերում ներառված շնորհաշատ դերասանները տուժում են և դառնում անհավես: Մի քանի սերիա անց դուք սկսում եք սերիալում գովազդներն այնքան խցկել, որ արդեն տհաճ է դառնում: Վախենամ մի օր էլ, երբ զուգարանի թուղթ արտադրող հովանավոր ունենաք, ստիպված կլինեք հաջորդ սերիաներում դեպքերի ընթացքը կառուցեք զուգարանի շուրջ: Դուք ինքներդ եք նկատում, որ արդեն ձեր սցենարները կոնկրետ կապված են հովանավորների պատվերների հետ: Սա այլևս փաստ է: Էդ դեպքում գոնե ավելի շատ տեղ տվեք գեղեցկուհի դերասանուհիններին և նրանց բարեմասնություններին, որ գոնե սերիալը նայող լինի: Թե չէ ստացվում է բուլյոնի միսը ձեզ, դատարկ ու անհամ բուլյոնը` հանդիսատեեսին...

Արևիկ-Վիկտոր Անանյաններ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին