▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անուշիկ Ալավերդյանը ցույց է տվել իր կյանքի կարևոր «փաստաթղթեր»-ը

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է, որ նախօրեին երգչուհի Անուշիկ Ալավերդյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է, իր խոսքերով, կյանքի լավագույն շրջանի ամենաանմեղ «փաստաթղթերը»՝ դպրոցում առաջին շարադրությունն ու երկրորդ դասարանում Ձմեռ պապին ուղղված կարևոր բովանդակությամբ նամակը:

«Ճիշտն ասած, երեկ ծնողներիս տանն էի մնացել և գիշերը, չկարողանալով քնել, որոշեցի ուսումնասիրել այն դարակը, որտեղ պահում ենք կարևոր փաստաթղթերը ու հանկարծ այստեղ գտա ինձ համար շատ կարևոր «փաստաթղթեր»: Իրականում, առաջինից երրորդ դասարանում իմ գրած բոլոր շարադրություններն արդեն տասներորդ դասարանում ինձ փոխանցեց  իմ շատ սիրելի դասղեկ ընկեր Կոծինյանը: Այն ժամանակ, երբ նա ինձ դրանք տվեց, կարծում եմ, հարկ եղածի չափ չգնահատեցի դրանք, քանի որ պետք է դեռ սովորեի, մի տեսակ շփոթություն կար, բայց հիմա հասկանում եմ, որ մանկության նման հուշեր երևի, թե բոլորը կցանկանային ունենալ, և ես իսկապես ուրախ եմ, որ ես դրանք շատ ամուր պահպանել եմ»,- պատմել է երգչուհին:

Անուշիկը պատմել է նաև, որ ուշ գիշերին իր մանկության վառ հիշողությունները կարդալով, անասելի զգացողություններ է ապրել. «Երջանիկ էի, որ վերհիշում էի մանկությանս այդ օրերը, առհասարակ, շատ բաներ եմ հիշում մանկությունիցս, հիշում եմ, որ սեպտեմբերի մեկին գնացի դպրոց, հիշում եմ, թե ինչպես բոլորով առաջին անգամ  նկարվեցինք, ես բարձր ջերմություն ունեի, հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ մտա դասարան ու որտեղ նստեցի, լավ հիշողություններ շատ ունեմ այդ տարիների հետ կապված»,- ասել է նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին