▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թենի Վարդանյանի պատկերագրքի շնորհանդեսը` Նավավարում, իսկ ցուցահանդեսը՝ Jean-Paul Existential Cafe-ում

 

Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 17-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում ժամանակակից ամենապահանջված և կոմերցիոն նկարիչներից մեկի` ծագումով իտալացի Բրունո Բրունիի տիկնոջ ցուցասրահում, կայացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Թենի Վարդանյանի անհատական ցուցահանդեսը:

 

Հիշեցնենք, որ Բրունո Բրունիի և Թենի Վարդանյանի ջերմ հարաբերությունների հիմքը դրվել է «Անտիկյան» ցուցասրահի հիմնադիր Արմինե Անտիկյանի նախաձեռնությամբ, ով անցած տարի Երևանում կազմակերպել էր Բրունո Բրունիի աշխատանքնեի աննախադեպ ցուցադրությունը: Նշենք նաև, որ Հանովերի ցուցահանդեսին ընդառաջ, կրկին «Անտիկյան» ցուցասրահի նախաձեռնությամբ, լույս է տեսել Թենի Վարդանյանի պատկերագիրքը, որում որպես ընտրանի ներկայացված են նրա գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները, ինչպես նաև արվեստագետին ներկայացնող երկու հոդված` անգլերենով և հայերենով: Պատկերասրահի խմբագրումը կատարվել է «Անտիկյան» ցուցասրահի ղեկավար Արմինե Անտիկյանի կողմից:

 

Իսկ արդեն մայիսին 5-ին ժամը 17:30 Անտիկյան ցուցասրահը Նավավար ձկնալի ըմպելարանում (հասցե Արամի 42/1) ներկայացնում է Թենի Վարդանյանի պատկերագրքի շնորհանդեսը։ Նույն օրը մեկ հարկ վերեւ՝Ժան-Պոլ Էքզիստենցիալ սրճարանում կներկայացվեն Թենի Վարդանյանի գրաֆիկական աշխատանքները։ Մանրամասների համար զանգահարել՝ 041-01-38-01 հեռախոսահամարով:

Նախագծի ինֆորմացիոն հովանավորն ու աջակիցը Asekose.am կայքն է։

Ստորև ներկայացնում ենք Թենի Վարդանյանի պատկերագրքում ներկայացված աշխատանքներից մի քանիսը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին