▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես վերջնականապես հիասթափված եմ, պայքարելու իմաստ այլևս չկա. Արփինե Բեկջանյան

life.panorama.am-ը գրում է. 90-ականների հայտնի երգչուհի Արփինե Բեկջանյանը բազմիցս է արտահայտել իր դժգոհությունները հայկական շոու բիզնեսի վերաբերյալ: Երգչուհին վիրավորված է ու չի թաքցնում դա, նա սիրում է երգել, բայց այլևս չի պատրաստվում պայքար մղել. «Ես ցավում եմ, որ 90-ականների երգիչ-երգչուհիներին գրեթե չես տեսնի այսօր եթերոմ, երբեմնի աստղերին արհեստական կերպով ճանապարհից հեռացվեցին՝ չկամեցողներին խանգարում էինք: Ես վերջնականապես հիասթափված եմ, քանի որ եթերային մոնոպոլիան դեռ շարունակվում է. պայքարելու իմաստ այլևս չկա»-զրույցում նշել է երգչուհին:

Երգչուհին զրույցի ընթացքում նշեց նաև, որ չնայած, իր խոսքերով, իրենց առաջ ծառացած խոչընդոտներին, այնուամենայնիվ, վստահ է, որ իրեն դեռ հիշում են իր երկրպագուները.  «Մենք մեր ձեռագիրը կարողացանք թողնել, թողեցինք մեր հետքն ու թեկուզ չգործելով, բայց չմոռացվեցինք, Աստված տա այսօրվա շոու բիզնեսի ներկայացուցիչները ևս տարիներ անց հիշվեն մեզ պես, ինչը շատ բարդ կլինի, քանի որ, իմ կարծիքով, շատ միօրինակ են նրանք»,- ասաց Արփինե Բեկջանյանը:

Հարցին, թե արդյոք էկրանին չերևալու պատճառների մեջ չի՞ տեսնում մեղքի իր բաժինը, երգչուհին պատասխանեց. «Ինչպես ինքս ինձ մեղադրեմ, երբ ամենադժվար պահերին բազմաթիվ բարեգործական համերգների եմ մասնակցել, օգտակար եղել իմ հայրենակիցներին ու զինվորներին: Իմ կատարումներով ստիպել եմ մարդկանց ժպտալ, ուրախանալ՝ թեթևացնելով դժվար տարիներին նրանց հոգսը»:

Արփինե Բեկջանյանը, թեպետ, հիասթափված է հայկական երգարվեստից, բայց երեխաների մասնագիտության ընտրության հարցին երբեք չի միջամտի, եթե նրանք ընտրեն բեմը. «Աղջկաս՝ Էրիկայի, մեջ արդեն տեսնում եմ, որ կա մղում դեպի արվեստը,  հրաշալի ձայն ունի, նա իմ պարծանքն է, իսկ որդուս մեջ դեռ չեմ նկատել երգի նկատմամբ սերը, ապագան ցույց կտա՝ ինչ ուղի կընտրեն զավակներս»-պատմեց երգչուհին:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին