▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական շոու բիզնեսի 12 ամենագեղեցիկ ու ինքնատիպ ձայն ունեցող երգչուհիները

Ո՞վ է ասել, որ մեր շոու բիզնեսում միայն անտաղանդներ են ու ո՞վ է ասել, որ նույնիսկ նրանք, ովքեր շատ բաների համար են քննադատվում, բոլորն անխտիր բաղաձայն անտաղանդներ են, ովքեր հայտնիություն են ձեռք բերել ոչ իրենց ասվածատուր շնորհի համար։ Ընդհակառակը, որքան էլ մարդկանց քննադատես, կան բաներ, որոնք մերժելն անազնիվ է, սիկ որոշ երգչուհիների դեպքում էլ գուցե քննադատություն չլինի էլ, բայց չգիտես ինչու նրանց վրա քիչ են ուշադրություն դարձնում։

Այսպիսով, այս անարդարությունն ոււ անհավասարությունը մեղմելու համար, որոշեցի այս անգամ կազմել Ձեր համար մի ցուցակ, որտեղ կթվարկեմ իմ կարծիքով ամենագեղեցիկ ու ինքնատիպ ձայն ունեցող 12 երգչուհիների։ Ցուցակը մրցութային չէ, չկա առաջին ու վերջին տեղ, պարզապես թվարկում եմ, քանզի ստորև նշված մարդիկ խիստ տարբեր են թե՞ իրենց ձայնային տվյալներով ու առանձնահատկություններով, այնպես էլ իրենց երգացանկով, իսկ թե ով է առավել լավ ումից, թողնում եմ ընթերցողի հայեցողությանը։

1. Լուսինե Աղաբեկյան

Հայ սուպերսթար նախագիծը շատ շնորհալի երգչուհիներով թարմացրեց մեր շոու բիզնեսը և այդպիսիքից մեկն էլ Լուսինե Աղաբեկյանն էր, ով ունի զրնգուն ու թարմ, հաճելի ձայն։ Գուցե նրա ամեն երգը չէ, որ հաջողված է ու հնարավորություն չի տալիս բացել նրա ձայնային տվյալները, բայց անկասկած հաջողվածներն էլ քիչ չեն ու դժվար թե գտնվեք այնպիսիք, ովքեր կվիճարկեն Լուսինեի անվան ներկայության փաստն այս ցուցակում։

2. Աննա Խաչատրյան

Թեև բազմաթիվ սկանդալներին այլ երգչուհիների հետ՝ որոշ երգերի հեղինակային ու կատարման իրավունքների շուրջ, անուրանալի փաստ է, որ Աննա Խաչատրյանը հանդիսանում է մեր Շոու Բիզնեսի ամենագեղեցիկ ձայներից մեկը, որը նրան հնարավորություն է տալիս ժանրային լայն դիապազոնում ընտրություն կատարել։

3. Սոնա Ռուբենյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայ սուպերսթարի ևս մի տղանադավոր սան, ով ունի գեղեցիկ ու ինքնատիպ ձայն, որը զարմացնում է իր մաքրությամբ, առավել ևս, որ Սոնան հիանալի տիրապետում է իր ոկալին ու կարողանում է առավել գեղեցիկ լույսի ներքո մատուցել մեզ իր շնորհը։

4. Էմմա Ասատրյան

Էմման իդեալական ձայն ունի ջազ ոճի համար ու կարողանում է հաջողությամբ հանդես գալ նաև փոփ-էստրադային ոճում և արդյունքում էսթետիկական հաճույք ես ստանում՝ լսելով այս տաղանդավոր երգչուհի կատարումները։

5. Նարինե Դովլաթյան

Եվ կրկին անգամ «Հայ սուպերսթար» մրցույթի սան, ով ի դեպ մասնակցել է նաև «Նոր Ալիքին»։ Նարինեն մեր էստրադայի ամենախոստումնալից ներկայացուցիչներից մեկն է ու նա այն եզակի ձայներից ունի, որ հավասարապես հաճելի է լսել ցանկացած ոճի կատարման մեջ։ Նարինեն հիանալի է ինչպես արտասահմանյան փոփ կատարումներ երգելիս, այնպես էլ մեր ազգային երգեր երգելուս և դրանում անկասկած որոշիչ դեր է խաղում նրա ինքնատիպ և տպավորվող ձայնը։

6. Ինգա և Անուշ Արշակյաններ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ով՝ինչ ուզում է ասի, բայց Արշակյան քույրերը իրենց կարիերայի առաջին իսկ օրվանից որակ և համ ու հոտ են մտցրել մեր շոու բիզնես։ Ինգային ու Անուշին մի տողով եմ մտցրել ցուցակ, բայց պետք է ասել, որ նրանցից յուրաքանչյուրն էլ առանձին-առանձին հիանալի երգչուհի է ու շատ գեղեցիկ ձայներ ունեն։ Արդյունքը պարզ է՝ Արշակյան քույրերի գրեթե յուրաքանչյուր երգ դառնում է հիթ ու սիրվում է ժողովրդի կողմից։

7. Ջուս

Ջուսի կերպարին կարելի է վերաբերվել տարբեր կերպ։ նույնը կարելի է ասել նրա երգացանկի մասին, բայց նույնիսկ նրա կերպարն ու երգացանկը չհավանողները չեն կարող մեղանչել արդարության դեմ ու չխոստովանեն, որ Ջուսն՝ անկախ ամեն ինչից, ունի մեր շոու բիզնեսի ամենալավ ձայներից մեկը ու իրոք պրոֆեսիոնալ երգչուհի է։

8. Սոնա Շահգելդյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Խեղճ Սոնայի մասին հիմնականում տեսնում ենք քննադատական ու ծաղրական գրառումներ՝ կապված նրա արած արտահայտությունների, ոճի, ռուսերենի իմացության և այլ չհղկված պահերի հետ ու այս հորձանուտում մի տեսակ կորում է այն աներկբա փաստը, որ Սոնան հիանալի երգչուհի է ու մենակ «Նոր Ալիք» մրցույթում նրա տարած հաղթանակն արդեն իսկ բավարար է, որպեսզի այդքան բացաասականի հետ մեկտեղ, գոնե մեկ-մեկ դրական հհրապարակումներում էլ հիշատակեն Սոնայի մասին։ Հրաշալի երգչուհի, որի տաղանդն ու ձաայնային տվյալները թոեւյլ են տալիս աչք փակել մանր թերությունների վրա։

9. Շուշան Պետրոսյան

Երկար տարիներ, երբ դեռ չկային տարբեր շոուներ, որոնց միջոցով մեր էստրադան համալրվում էր նոր դեմքերով ու թարմ ձայներով, Շուշան Պետրոսյանն էր տաղանդի էն եզակի ճրագը, որը ոչ թե անճաշակ, ռաբիզ ու կլկլոցներով հագեցած աղբ էր մատուցում, այլ որակյալ երաժշտություն, որի մեխն անկասկած նրա հզոր ու մաքուր ձայնն էր։

10. Սոնա Սիլվեր

Գուցե Սոնայի ձայնը ամենահզորը չէ մեր շոուբիզնեսում, բայց անկասակած այն ամենասեքսուալն է ու հենց դրանում է նրա առանձնահատկությունը։ Հաճույքով եմ լսում Սոնայի կատարումները թե էլեկտրո ոճում, թե այլ ոճերում, որով նա հանդես է գալիս։

11. Մերի Մնջոյան

Վստահ եմ, որ մի օր Մերին կդառնա մեր շոու բիզնեսի դեմքը, որովհետև նրա ձայնի պես հզոր ու անաղարտ, խորը և գեղեցիկ չկա։ Ճիշտն ասած Հայաստանի Ձայնից հետո նրա ընտրաց, կամ էլ ավելի ճիշտ կլինի ասել նրա համար ընտրված երգացանկը բավականին թույլ է, որովհետև թույլ չի տալիս Մերիին լիարժեք դրսևորել իր ոկալի հզորությունը, բայց համոզված եմ, ճիշտ երգացանկի ու անդադար ինքնակրթության պարագայում Մերին ժամանակի ընթացքում կարող է դառնալ լեգենդ, իսկ այսօր՝ դեռատի տարիքում լինելով, նա արդեն այնպիսի նոտաներ է վերցնում ու այն աստիճան մաքուր է դա անում, որ ի զորու չէ անել մեր էստրադայի ոչ մի այլ երգչուհի։

12. Իվետա Մուկուչյան

Իվետան հիանալի է, իրոք հիանալի՝ բոլոր չափորոշիչներով։ Նրա առավելությունների համամասնությունը՝ տեսքը, վարքը, կեցվածքը, ձայնը, երգացանկը և այլն, բավական են ոչ միայն հայակական շոու բիզնեսում հաջողությունների հասնելու, այլ նույնիսկ միջազգային ասպարեզում։ Սակայն քանի որ խոսում ենք ձայնային տվյալների մասին, կենտրոնանանք դրա վրա։ Իվետան հիանալի ճաշակ ունի ու կարողանում է այնպիսի երգեր ընտրել, որոնք լավագույնս են ցույց տալիս նրա հանարավորությունները, ինչի շնորհիվ էլ նա բավականին տպավորիչ հաջողությունների հասավ 80 միլիոնանոց Գերմանիայի երաժշտական շոուում։

Աղբյուրը՝ showbusinessscandals.wordpress.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին