▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես Ազոյանի անակնկալ նվերը կնոջ տարեդարձին

Blognews.am-ը գրում է. Դերասան Հովհաննես Ազոյանի կինը՝ դիմահարդար Մերի  Ազոյանը, այսօր նշում է ծննդյան տարեդարձը, ինչի կապակցությամբ կեսգիշերից բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել: Նրա ֆեյսբուքյան էջն արդեն ողողված է շնորհվոարանքներով ու բարեմաղթանքներով:

Զրույցում Մերին ասաց, որ ամեն տարի աղջիկների միջավայրում նշում է տարեդարձը, սակայն այս տարի ոչ մի միջոցառում չի կազմակերպել, իսկ երեկոն անցկացնելու է մտերիմներից մեկի տարեդարձի խնջույքին: «Շատ եմ սիրում իմ տարեդարձը, սակայն այս տարի չեմ նշելու: Կոնկրետ պատճառ չկա, ուղղակի այդպես որոշեցի»,- նշեց դիմահարդարը:

Ամուսինը՝ Հովոն, արդեն շնորհավորել է կնոջն ու հանձնել նվերը, որի մասին, սակայն, Մերին չցանկացավ խոսել՝ այն համարելով անձնական: «Արտառոց ինչ-որ բան չի եղել: Նվերի մասին չեմ ուզում խոսել, միայն կասեմ, որ այն միշտ անակնկալ է լինում: Ես երբեք չեմ ասում Հովոյին՝ ինձ այսինչ բանը նվիրի»,- նշեց հոբելյարը:

Ինչ վերաբերում է բալիկների շնորհավորանքին՝ Մերին նկատեց, որ Վիկտորյան դեռ փոքրիկ է, իսկ Կարինան դպրոցից դեռ չի վերադարձել: «Կարծում եմ՝ իր ձեռքով պատրաստած ինչ-որ բան կնվիրի ինձ, քանի որ սովորաբար այդպես է անում:)»,- ասաց Մերին, ով այսօր դեռ սպասում է անակնկալների:

Տորթի մոմերը փչելիս նա երազանք չի պահում, քանի որ իր խոսքով՝ իր երազանքներն առանց պահելու էլ են իրականանանում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին