▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերի Մակարյանը՝ հետագա անելիքների, «6-րդ զգայարան» հաղորդման և «Հարազատ թշնամին» սերիալից հեռանալու մասին

life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանը, ով մեզ հետ զրույցում հիշեց իր անցած ճանապարհը, խոսեց իր մարմնավորած եւ առաջիկա դերերից, անդրադարձավ «6-րդ զգայարան» հաղորդմանն ու դրա վերաբերյալ քննադատություններին, եւ պատմեց իր կյանքի դեռ միակ սիրո մասին:

Հանրության շրջանում դեռ քննարկվող այն հարցի շուրջ, թե նախկինում «Արմենիա» հեռուստաընկերության դեմք Մերի Մակարյանը կոնֆլիկտային հարաբերությունների պատճառով հանկարծակի դուրս եկավ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալից եւ առհասարակ հեռացավ «Արմենիա» TV- ից, դերասանուհին պատասխանեց. «Նախ նշեմ, որ թե «Արմենիա» TV-ին, եւ թե «ATV»-ն մեկ ընդհանուր մեդաընկերության մեջ են գտնվում, ուստի սխալ է կարծելը, որ ես հեռացել եմ  «Արմենիա» TV-ից: Ինձ համար էլ էր անակնկալ իմ՝ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալից հեռանալը, քանի որ ի սկզբանե որոշված չէր, որ իմ կերպարը այդքան կարճ կյանք կունենա, բայց ընթացքից ինձ պարզ դարձավ, որ ես այնտեղ անելիք չունեմ, եւ կոնֆլիկտ, որպես այդպիսին, չի եղել, քանի որ ես կոնֆլիկտային մարդ չեմ: Պարզապես «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում իմ հաջողություններից հետո ես հասկացա, որ այդ կերպարը ինձ անհետաքրքիր էր»: Հարցին, թե արդյոք նման որոշման համար հիմք էր ծառայել այն, որ նա չէր մարմնավորում գլխավոր դերակատարին, Մերին պատասխանեց. «Իհարկե, ոչ, ես «Դժվար ապրուստ»-ում էլ գլխավոր դերում չեմ եղել, թեպետ մարդկանց ընկալման հարցում ես հասա նրան, որ մարդիկ իմ դերը ընկալեն որպես գլխավոր, «Հարազատ թշնամի» հեռուսասերիալում եւս ուզում էի հասնել դրան, բայց կիսատ մնաց»:

Իր կերտած կերպարներից խոսելով` Մերին նկատեց. «Մեր օրերում դժվար է կերտել մի կերպար, հետո տվյալ նախագծի ավարտից հետո կերտել մեկ այլ կերպար ու այնպես անել, որ այն ոչ պակաս սիրվի եւ ընդունվի: Պետք է շատ աշխատել մինչեւ հաջորդ կերպարը ստեղծելը, եւ սա վերաբերվում է ոչ միայն խաղին, պետք է ոճային փոփոխություն էլ անել, որի արդյունքում քեզ ուրիշ կերպ են սկսում ընկալել: Իմ պարագայում վերջին տարիներին հեռուստասերիալներում մարմնավորածս դերերի ընթացքում շատ ժամանակ չեղավ, որպեսզի այդ փոփոխությունները ես հասցնեի անել»:

Կերպարների մասին խոսելիս անդրադառնալով «Լույսի պահապանը» հեռուստասերիալին, որտեղ մասնակցում է նաեւ Մերի Մարարյանը, դերասանուհին պատմեց. « «Լույսի պահապանը»-ը տեւողությամբ բավականին կարճ հեռուստասերիալ է, այն շուտով կավարտվի, եւ այստեղ մարմնվորածս դերը եւս ես չկարողացա ներկայացնել այնպես, ինչպես կցանկանայի: Այս սերիալում եւս ես մարմնավորում էի մի կնոջ, ով ունի սկզբունքներ, ով միամիտ չէ, բայց, ինչպես յուրաքանչյուր հեռուստասերիալ, սա եւս բարի ավարտ կունենա, ու իմ կերպարն էլ վերջում դարձյալ կբարիանա»: Իր մարմնավորած կերպարներին իրականում նման չլինելով Մերի Մակարյանը նշեց, որ չար դերեր խաղալով կարողացել է մարդկանց իր դերերեով շատ բան սովորեցնել. «Ես անասելի ուրախություն էի ապրում, երբ կոնկրետ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի ժամանակ Մերիի ճակատագրին արժանացած կանայք ինձ մոտենում էին փողոցում ու հարցնում, թե ֆիլմում ինչ պետք է անեմ հաջորդիվ, որ նրանք էլ այդպես վարվեն. առհասարակ, թե դերասանները եւ թե ռեժիսորները ոչ դրական դերերով եւ բարի ավարտով ցույց են տալիս, թե ինչն է վատ եւ ինչպես է ճիշտ ապրել»,- նշեց նա:

Մերի Մակարյանը զրույցի ընթացքում նկատեց, որ մտածել է միամիտ կամ «բարի» դերեր մարմնավորելու մասին. «Ես միշտ մտածում եմ, թե արդյոք կկարողանամ խաղալ այդպիսի դերեր, շատ եմ հետեւում դերասանների խաղին, սովորում եմ նրանցից շատ բաներ: Ինձ հետաքրքիր կլինի ինքս նձ տեսնել նաեւ նման դերերում,- նշեց նա ու հավելեց,- անկեղծ ասած, ես ինքս չեմ հասկանում այն ռեժիսորներին, ովքեր ինձ մշտապես առաջարկում են խիստ ու սկզբունքային կնոջ դերեր: Գուցե ես էլ լինեի ռեժիսոր եւ նման դերերի համար հրավիրեի փորձառու դերասանների, որ աշխատելու վրա շատ ժամանակ չի ծախսվի: Այնուամենայնիվ, որպես դերասան պետք է ինքդ քեզ փորձես յուրաքանչյուր դերում, պետք է ռեժիսորին էլ հնարավորություն տաս աշխատել քեզ հետ տարբեր կերպարներում»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին