▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոնչիտայի երեկվա տեսքի նշանակությունը

Եվրատեսիլ երգի մրցույթում կայացավ երկրորդ կիսաեզրափակիչը։ Եվս 10 պետություն իրենց տեղը ամրագրեցին եզրափակչում  ու դրանով սկիզբ դրեցին հիմնական շոուի մեկնարկին։ Ինչպս առաջին կիսաեզրափակչում, այնպես էլ երեկ բեմում ոճային բազմազանություն էր։ Առաջարկում եմ հետևել ու ծանոթանալ երկրորդ կիսաեզրափակչի նորաձևության վերլուծությանը։

Սկսենք Հաղորդավարներից ու անցնենք առաջ.

Արաբելան, Միրիամն ու Ալիսը կրկին հեռացրել էին ուշադրությունը իրենց վրայից։ Կրելով չափազանց պարզ հագուստ՝ նրանք ուղղակի փայլում էին։ Իրենց պարզությամբ նրանք երևի ցանկանում էին եվրոպայի մատը պահել երաժշտական զարկերակի վրա։ 

Մրցույթի չորրորդ հաղորդավարուհին՝ բոլորի կողմից «սիրված» ու քննարկված Կոնչիտա Վյուրսթը կրկին սկանդալային էր։ Տղամա՞րդ, թե կին։ Ամեն դեպքում նրա տեսքին նայելուց այս հարցն էր առաջանում։ Մորուքով թագուհին ողջ երկրորդ կիսաեզրափակիչը վարեց նույն հագուստով, որը մի կողմից հիշեցնում էր դասական կոստյում տղամարդու համար, իսկ մյուս կողմից կնոջը հարմար էլեգանտ կոմբինիզոն էր։ Իր քարոզարշավը փաստորեն նա շարունակեց նաև այս տարի։ Ձախ կողմում, որտե՞ղ նրա տղամարդկային տեսքն էր, նրա մազերը կարճ էին, իսկ աջում գեղեցիկ հարդարված։ 


Մրցութային մասի մեկնարկը տվեցին Լիտվայի ներկայացուցիչները։ Բեմում համբուրված զույգից, սակայն միայն Վաիդասն էր կրում գեղեցիկ, բաց երկնագույն կոստյում, որը նրան փայլ էր հաղորդում։ Մոնիկայի  հագուստը անհասկանալի էր և հիշեցնում էր թեփուկավոր ինչ-որ բան։ 

Евровидение 2015: Выступление Моники Линките и Вайдаса Баумила (Литва) во втором полуфинале

Պորտուգալիայի ներկայացուցիչ Լեոնոր Անդրադեն չանցավ եզրափակիչ, սակայն նրան դեռ երկար կհիշեն։ Երգչուհին համադրել էր ռոքային տափատը երկար հագուստի հետ, որը նրան առանձնացնում էր մյուս մասնակիցներից։ 

Португалия – Леонор Андради

Իր երգին ու ձայնին համապատասխան հագուստ էր կրում Մալթայի ներկայացուցիչ Էմբերը։ Երկար գեղեցիկ երեկոյան զգեստ՝ արտահայտիչ լանջաբացվածքով։ 

Мальта – Эмбер

Տղաներից հետաքրքիր տեսք ունեին Շվեդիայի ներկայացուցիչը՝ համադրելով գեղեցիկ սվիտերը կաշվե տաբատի հետ և Ադրբեջանի ներկայացուցիչը, ով ջինսի ու սպիտակ շապիկի հետ կրում էր երկար վերարկու։ 

 

Երեկոն կարելի է ասել՝ կրկին դասական էր։ Հաճախ էին հանդիպում դասական հագուստով ներկայացուցիչներ, ինչպես ասենք Նորվեգիայինն էր, Չեխիայինը կամ օրինակ Լիտվայինն էր։ 

Երեկոյի 3 վատագույն տեսք են ճանաչվել Իսլանդիայի, Սան-Մարինոյի և Մալթայի  երգչուհիների տեսքը։ 

Исландия – Мария Оулавсдоуттир

Чехия – Марта Яндова и Вацлав Ноид Барта

Сан-Марино – Микеле Перниола и Анита Симончини

Գագ Արմֆան Սմբատյան

BlogNews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին