▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին անգամ երգը լսելիս այնքան էլ տպավորված չէի. Հասմիկ Կարապետյան

 Երգչուհի Հասմիկ Կարապետյանը Life.panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Եվրատեսիլ 2015»-ի  երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող  Genealogy խմբի  ելույթին՝ նշեց, որ շատ տպավորված է կատարումից:
 
«Պետք է լինեմ շատ անկեղծ և ասեմ, որ շատ հարգելով, ընդունելով և սիրելով Արմեն Մարտիրոսյանին, բայց ի սկզբանե, երբ առաջին անգամ երգը լսել էի, ես այնքան էլ տպավորված չէի, գուցե այն պատճառով, որ ես ինքս ինձ համար ավելին էի սպասում: Սակայն դիտելով «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչը՝ արդեն շատ տպավորվեցի և ոգևորվեցի: Ելույթի ընթացքում ես ամեն վայրկյան զգում էի, թե ինչքան շատ է երգի մատուցմանն օգնում բեմադրությունը. իսկապես, թե լուսային էֆեկտները, թե բեմադրությունը շատ տպավորիչ դարձրին մեր մասնակիցների կատարումը: Իհարկե, չեմ կարող չխոսել նաև մեր մասնակիցների բարձր ոկալի մասին, բայց ինձ համար կառանձնացնեի Ինգա Արշակյանին, գուցե մեր ականջը սովոր է նրա ձայնին, չգիտեմ, բայց Ինգայի ձայնը շատ տպավորիչ էր: Ինգայից հետո ինձ համար առանձնացրել եմ նաև Թամարին, ով բեմի վրա ևս շատ լուսավոր էր, թեպետ մյուս երգիչներն էլ իսկապես լավ երգեցին»,-ասաց երգչուհին:
 
Կանխատեսելով մրցույթի վերջանական արդյունքները, Հասմիկ Կարապետյանն ասաց. «Սա այն մրցույթն է, որ սխալ է կանխատեսումներ անել, ինչքան էլ, որ այս մրցույթը, ըստ իս, շատ բարձր մակարդակի մրցույթ չէ, միևնույն է, Եվրատեսիլը ինձ համար մի քիչ քաղաքականություն է, որտեղ կան մի շարք ձեռնպահություններ. այս մրցույթում միշտ լինում է մի բան, որին ամենաքիչն ենք սպասում:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին