▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես երգով գումար չեմ վաստակում, ուստի այն իմ աշխատանքը չէ. Մարիաննա

Life.panorama.am-ը գրում է.Երգչուհի Մարիաննան զրույցում պատմեց, որ վերջերս նո երգ է թողարկել, որն իր համար առանձնանում է մյուս երգերից. «Համացանցում և ռադիոներում արդեն հնչում է նոր երգս, որը կոչվում է «Սերս երազում»: Այս երգի երաժշտությունը ինձ համար գրել է Ռիչարդ Մադլենյանը, իսկ առանձնանում է նրանով, որ առաջին անգամ խոսքերի հեղինակը ես եմ»,- նշեց երգչուհին և հարցին, թե արդյոք սեփական հոգեվիճակի հետ է կապված եղել ստեղծագործելու ցանկությունը, Մարիաննան պատասխանեց. «Երբ Ռիչարդը այս երգի երաժշտությունը ինձ նվիրեց, ցանկություն ունեի այն անմիջապես կյանքի կոչել և որոշեցի ես ինքս փորձեմ գրել խոսքերը, ինչը ստացվեց ինձ մոտ: Այսինքն՝ երգի բովանդակությունը բնավ չի արտահայտում հոգեվիճակս»:

Երգչուհին նկատեց նաև, որ ի սկզբանե նախատեսված է եղել, որ այս երգը տեսահոլովակ ունենա, բայց մտափոխվել է. «Պլաններ կար, որ այս երգի հիման վրա էլ հենց նկարահանվեր իմ հաջորդ տեսահոլովակը, բայց, քանի որ այն արդեն բավականին մեծ տարածում գտավ, հիմա մտածում եմ, առաջիկայում մեկ այլ երգի հիման վրա նկարահանել տեսահոլովակս»,- նշեց նա, բայց կոնկրետ ժամկետներ չնշեց՝ պատճառաբանելով, որ իրավաբանական կրթություն ստանալով՝ նպատակ ունի աշխատել և այդ ասպարեզում գիտելիքներն էլ ավելի խորացնել:

Անդրադառնալով երգարվեստում իր գործունեությանն ու վերջին շրջանի պասիվությանը՝ Մարիաննան  նկատեց. «Անկեղծ պետք է լինեմ և ասեմ, որ ես երբեք էլ շոու բիզնեսում շատ ակտիվ չեմ եղել: Երգն ինձ համար հոբբի է և միշտ էլ այդպես է եղել: Քանի որ ես երգով գումար չեմ վաստակում, ուստի այն իմ աշխատանքը չէ, միշտ ժամանակ առ ժամանակ տեսահոլովակներ եմ նկարահանել և ներկայացրել իմ երկրպագուներին: Ես իմ չափով լսարան ունեմ և գիտեմ, որ նրանք սպասում են իմ երգերին, բայց ունեմ առաջին մասնագիտություն, և այսօր, երբ ավարտել եմ բարձրագույն ուսումնական հաստատաությունը, որոշել եմ ավելի խորանալ իրավաբանություն մասնագիտության մեջ, ինչի արդյունքում վերջին շրջանում տեսահոլովակների առումով փոքր-ինչ պասիվություն եմ ցուցաբերում»: Շարունակելով զրույցը Մարիաննան նշեց. «Տեսահոլովակ նկարահանելը մեծ գումարներ է պահանջում, որոնք ամեն տարի գնային փոփոխությունների են ենթարկվում: Իսկ իմ բոլոր ծախսերը մինչ այսօր ծնողներս են հոգում և քանի որ իմ հիմնական աշխատանքը դեռ ես չունեմ, ուստի շատ գումարներ էլ չեմ կարողանում ծախսել տեսահոլովակների վրա: Այո, ծնողներս պատրաստակամ են այսօր էլ օգնել ինձ այս հարցում, ինչն արել են մինչ օրս, պարզապես ես ինքս ցանկանում եմ ինքնուրույն լինել և սեփական միջոցներով վաստակած գումարով տեսահոլովակներ նկարահանել»:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին